Պատմական հուշարձան Կրասարի «Եռաթռիչք» կամուրջն ընդգրկվել է վերակառուցման 2021թվականի ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Պատմական հուշարձան Կրասարի «Եռաթռիչք» կամուրջն ընդգրկվել է վերակառուցման 2021թվականի ծրագրում

20:07 29.08.2020

Արփի ազգային պարկի արգելոցներից մեկը Կրասար գյուղի տարածքում է, որտեղ հազվադեպ կարելի է հանդիպել արագիլներին դաշտում ազատ ու անկաշկանդ շրջելիս: Բնության ստեղծածին այս տարածքում ավելացել է շինարար վարպետների  ձեռակերտ հուշարձանը ։ 19-րդ դարում սև ու կարմիր տուֆով կառուցել են «Եռաթռիչք »  կամուրջը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է:

Կամուրջն Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջի նմանությամբ է կառուցվել: Հարևանությամբ՝ սարի վրա, կառուցել են նաև քարավանատներ առևտրականների համար: Քարավանատներից ոչինչ չի պահպանվել: Հիմա փլուզման վտանգից ապահովագրված չէ նաև պատմական հուշարձան կամուրջը:

Ընդամենը մեկ տարի առաջ կամրջով երկու մենքենա համընթաց կարող էին անցնել , հիմա դրա հնարավորությունն  էլ չկա։ Կամուրջը տասնյակ գյուղերի կապող միակ ճանապարհն է:

Կամրջի փլուզման գլխավոր պատճառը խորհրդային տարիներին կառուցված մեծ տրամաչափի ջրագծի խողովակն է, որը վնասել է շինության  ամրությունը: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ականները: Վերջին տասը տարում կամուրջն ընդգրկվում էր  հրատապ խնդիրների լուծման ծրագրերում, բայց ֆինանսներ չգտնվելու պատճառով հետո մերժվում։ Նախագծային փաստաթղթերով վերակառուցման համար պահանջվում էր  40 մլն դրամ։

Երկու տարի առաջ նորից ուսումնասիրվել է ու եզրակացություն տրվել, այդքան գումարով   չորրորդ աստիճանի վթարայնության  կամրջի վերակառուցում  հնարավոր  չէ։ Ըստ վերահաշվարկի կպահանջվի եռակի ավելի գումար։ Այժմ նոր հստակեցումներ են պետք։ Կամրջի վերականգնումը ներառվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի ծրագրում։

«Մեր առաջնահերթությունների մեջ է վերակառուցումը, և  2021 թվականին մենք նախատեսում ենք շինարարություն սկսել։ Դրա համար  մեկ տարի առաջ արդեն նախագիծ պետք է ունենանք, որ իմանանք անելիքները։  Ուսումնասիրություն պիտի արվի նորից ու ամեն բան հստակեցվի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհաշինական քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Նախագծա-նախահաշվային նոր աշխատանքների համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամրջի նոր ուսումնասիրություն է տանելու , որի արդյունքներից է կախված շինմրցույթ հայտարարելու ժամկետները , բայց այն չի կարող գերազանցել այս տարեվերջը ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP