19:25 31.08.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը և իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատում։
Գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց Երևան, Գյումրի, Արտաշատ, Վանաձոր և Արմավիր քաղաքներում գտնվող՝ «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերության կողմից զբաղեցրած անշարժ և շարժական գույքերի հասցեներ այցելելու և առանց փաստացի հետազոտություններ կատարելու, միայն ընկերության կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, գործակալության փոխտնօրենի բանավոր ցուցումներով կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ, այնուհետև իրենց ստորագրություններով հաստատել են ընդամենը մեկ օրվա ընթացքում կազմված՝ տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվությունները, ինչպես և եզրափակիչ ու այլ ակտերը, որոնք 2010 թվականի ապրիլի 21-ին գործակալության տնօրենի փոխարեն հաստատվել են նույն փոխտնօրենի կողմից։
Արդյունքում՝ «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերությանը պատկանող, վերարտադրման արժեք կազմող՝ ընդհանուր 1 միլիարդ 895 միլիոն 960 հազար դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքերի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են 934 միլիոն 90 հազար դրամի չափով և գնահատվել են ընդամենը 961 միլիոն 870 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2010 թվականի հուլիսին, կառավարության որոշմամբ, դրանք 50 տոկոս նվազեցված՝ շուրջ 480 միլիոն 935 հազար դրամ արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետևանքով էլ, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 934 միլիոն 90 հազար դրամի նյութական վնաս։
Միաժամանակ, նյութերի նախապատրաստման փուլում ընկերության կողմից, որպես վնասի վերականգնում, համապատասխան դեպոզիտ հաշվեհամար է մուտքագրվել 250 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...