Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի արձագանքելու Երեւանից հնչող կոչերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի արձագանքելու Երեւանից հնչող կոչերին

11:18 20.06.2018

Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել կոչերին, որոնք հնչել են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից: Հայաստանում ստեղծված «Նոր  Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն  Պետրոսյանն օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  էր, թե իրենք  պատրաստվում են նախաձեռնության  անունից դիմել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանին՝  խնդրելով  միջամտել եւ օգնել լուծելու հարցերը: Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք  պատրիարքին  ասելու ենք՝  Պատրիարք  հա՛յր, արի  ու տեր կանգնիր քո եկեղեցուն»։

Shantnews.am-ի Երուսաղեմի աղբյուրը հայտնում է, որ պատրիարքը չի արձագանքել այդ կոչերին եւ առհասարակ՝ Հայաստանում տեղի ունեցող հակաեկեղեցական գործողություններին: «Պատրիարք հայրը  ո՛չ հեռվից  եւ ո՛չ էլ մոտիկից  կապ չունի  տեղի ունեցած  հակականոնական  դեպքերի հետ։ Հայոց Հայրապետին  մաղթում ենք արեւշատ  օրեր: Նա ողջ հայության  Ամենայն Հայոց  Հայրապետն է»,- հայտնում է պատրիարքարանի մեր աղբյուրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

16:36 29.04.2024

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին Արդարադատության նախարարությունը անդրադարձել է իրավական տեսանկյունից․ Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», […] ...

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում

14:12 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Սենատոր Ակլի Մելլուլին, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Աշտարակի հրապարակում գտնվող […] ...

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

11:19 29.04.2024

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև […] ...

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

08:09 29.04.2024

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 29.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP