Արձանագրվել է 1.5% գնաճ. ի՞նչ վիճակ էր սպառողական շուկայում դեկտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Արձանագրվել է 1.5% գնաճ. ի՞նչ վիճակ էր սպառողական շուկայում դեկտեմբերին

16:37 12.01.2018

Այն, որ այս տարվա հունվարի 1-ից լայնածավալ թանկացումներ են սկսվել, քննարկվում է հանրային տարբեր հարթակներում: Թանկացման դրդապատճառներն էլ արդեն իսկ մատնանշվել են: Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: Բացի այդ ընդունվել է նաև ԵԱՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմն է սահմանել, ինչը մեր դեպքում նույնպես դրույքաչափերի բարձրացման է բերել: 

Երբ նայում ենք ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած՝ 2017 թվականի 12 ամիսների սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները, ակնառու է, որ գնաճը հանրապետությունում սկսվել է դեռ անցած տարվանից:

 

Այսպիսով, ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Դրանց գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

2017թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 98.2, իսկ ծառայությունների սակագներինը` 98.7%: 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

Սննդամթերքի գներ 

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրված գնաճին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.3% և 25.1% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ եղել է 25.1% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դետեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է կրկին Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21.9%-ով: Մրգի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ: Հատկապես այս ապրանքախումբ գրեթե ամեն տարի հենց այս ժամանակահատվածում լինում են թանկացումներ՝ պայմանավորված տոներով: 

Դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.4-15.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.1%-ով: 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%: Վերոնշյալները սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում ունենալով 8.58% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.48 տոկոսային կետով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7.3% գնաճը (հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19.4%): Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1.5-4.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.4%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0.8%-ով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3% գնանկում, մեկում՝ 0.3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3%-ով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`0.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7%-ով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4%, յուղերի և ճարպերի՝ 0.2% գնանկում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP