Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել. կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկվել է 163.4 մլրդ դրամ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել. կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկվել է 163.4 մլրդ դրամ. վարչապետ

13:43 10.09.2020

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և խոսել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի խոսքի սղագրությունը.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Մինչ կառավարության նիստի աշխատանքներին անցնելը ես մի քանի թեմաների անդրադարձ կատարեմ:

Նախ՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Վերջին 20 օրում, ըստ էության, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա, ընդհանուր առմամբ, իհարկե, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Նախ, ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և այս պահի դրությամբ 3000-ից պակաս դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ: Նաև շատ կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք մոտավորապես 5, 6, 7, 8 տոկոսի շրջանակում ենք, մանավանդ վերջին օրերին՝ 5-6 տոկոսի շրջանակում, որը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Իսկ սա շատ կարևոր է, որովհետև երբ մարդը և նրա շրջապատը գիտեն, որ իրենք վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն ազդում է վարքի վրա՝ անկախ նրանից, թե հիվանդն ասիմպտոմ է տանում, պացիենտ է, թե ոչ:

Այս առումով կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և այս դինամիկան, բարելավումը խախտելու առաջիկա՝ մեր ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է: Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Նաև պատճառն այն է, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն: Ես ցանկանում եմ արձանագրել հետևյալը՝ մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի թույլ չտանք վերադառնալը համաճարակային նոր ճգնաժամի, և կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ես ցանկանում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցառումները, որոշումները, որ ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք կիրառում այդ որոշումները, պահպանում և մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես՝ մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն: Այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև ուշադիր մոնիթորինգ կանենք իրավիճակը: Ընդհանրապես, եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է՝ կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք մոնիթորինգ կիրականացնենք և համապատասխան անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որպեսզի մեր երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն:

Հաջորդ խնդիրը, որը կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ, հետևյալն է. աներկբա է, որ համաճարակն էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել: Բայց շատ կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները, որովհետև դրա վերաբերյալ ամենատարբեր քննարկումները կան: Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է այն սրվել: Հարցը հետևյալն է՝ կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք կօգնեն մեզ հասկանալ, թե սոցիալական իրավիճակի ինչպիսի վատթարացում է տեղի ունեցել երկրում:

Ես կարծում եմ, որ հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը շատ կոնկրետ գումար է: Այսինքն՝ այդ թվերը վերլուծությամբ չեն ստացվում, այլ կոնկրետ արված առևտրով և բաց թողնված հսկիչ դրամարկղային կտրոնով: 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ՝ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի մենք նոր ենք հասել, որովհետև մարտից սկսած այդ ցուցանիշը բավական բարձր էր, հիմա նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, այո՛, իհարկե, անկասկած, որևէ կասկած չկա՝ սոցիալական խնդիրներ կան: Բայց սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, և մենք սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք միանշանակ:

Իհարկե, կարող է փաստարկ հնչել, որ տեսեք՝ առևտրի շրջանառությունը 2.5 տոկոսով նվազել է օգոստոսից օգոստոս, բայց այստեղ են, օրինակ, մարդիկ՝ տասնյակ, գուցե հազարավոր, գուցե ավելի շատ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին և արտագնա աշխատանքի էին մեկնել: Հիմա նրանք այստեղ են և ենթադրում եմ, առևտուր անում են, բայց, այնուամենայնիվ, առևտրի նվազում ունենք: Բայց, մյուս կողմից, այստեղ չեն զբոսաշրջիկները, ովքեր ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելի են ծախսում Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս, քան տեղացիները բոլոր պարագայում: Բացի դրանից՝ չեն աշխատում կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները՝ զբոսաշրջիկների հետ կապված, և ոչ միայն զբոսաշրջիկների, Երևանի հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, տեղի մեր քաղաքացիների կողմից ուղևորափոխադրումների խնդիրը կա, այսինքն՝ մարդիկ տոմս չեն գնում, չեն մեկնում կամ գնում են շատ քիչ ծավալի, այսինքն՝ այդ տոմսերն էլ են ՀԴՄ շրջանառություն ապահովում: Հարսանիքների թիվը՝ ըստ էության, մինչև օգոստոսի կեսը մինչև 20 հոգու մասնակցությամբ ենք հարսանիքներ և միջոցառումներ թույլ տվել, օգոստոսի կեսից մի քիչ ավելի մեղմվել է՝ էլի սահմանափակ է: Էլ չեմ ասում, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ, չնայած մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այն լինի հնարավոր բարձր մակարդակում:

Նկատի ունեմ՝ այս թվերն աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սոցիալական ճգնաժամ չկա: Իհարկե, որ սոցիալական և տնտեսական վիճակի վատթարացում կա, ակնհայտ է, և մենք աճը կորցրել ենք (հունվարին և փետրվարին մենք 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել): Բայց շատ կարևոր է այս փաստն արձանագրել: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե ինքնաբերաբար, այլ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ նաև, որովհետև հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163.4 մլրդ դրամ: Սա ոչ թե կառավարության կողմից ուղղակի ծախսված գումարն է, այլ միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկված գումարը՝ 163.4 մլրդ դրամ երեկվա դրությամբ:

Այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները: Որպես արդյունք՝ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին՝ հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ ունենք, օգոստոսի տվյալները կունենանք սեպտեմբերի 20-21-ին – 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613062 աշխատատեղ: Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է, որտեղ մարդիկ աշխատել են ու աշխատավարձ են ստացել: 2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի է կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13841 դրամով կամ 7.14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավելին կլինեն, որովհետև գոնե անզեն աչքով նկատելի է նաև, որ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավական ծանրաբեռնված փուլ ենք ունեցել, և պետք է, որ այս ցուցանիշները բարելավվեն:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադարձ կատարել. Հայաստանում մեր շատ հայրենակիցներ շատ վաղուց, երկար տարիներ արտագնա աշխատանքի են մեկնում, հատկապես Ռուսաստանի Դաշնություն, և պարբերաբար այս թեման բարձրանում է: Բայց պետք է արձանագրել հետևյալը՝ ըստ էության, այո՛, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է: Երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է, որ այսպիսի իրավիճակ է, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, իրար միջև նույնպես: Ընդհանրապես, եթե Ռուսաստանի Դաշնության մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Բայց նաև ցանկանում եմ արձանագրել, որ արդեն ընդհանուր համաճարակային իրավիճակը և վիճակի ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք առաջիկայում ԵԱՏՄ շրջանակում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից և ինչ ժամանակացույցով: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձևաչափով:

Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Քաղավիացիայի վարչությունը արդեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան վերականգնել: Եվ շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ և 1 օրվա ընթացքում նրանց թեստի պատասխանը կլինի: Եվ եթե բացասական է պատասխանը, մարդն ուղղակի բացասական պատասխանով կարող է կարանտին չանցնել:

Հարգելի գործընկերներ, այսքանը որպես նախաբան և արձանագրում՝ մեր սեպտեմբերյան կամ աշնանային աշխատանքներն սկսելուց առաջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP