12:35 11.09.2020
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում քննարկվում է դատավորների կենսաթոշակի չափի վերաբերյալ հերթական նախագիծը: Այն մշակել են իմքայլական պատգամավորները: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը ներկայացրել է պատճառներն ու հիմնավորումները:
«Սահմանադրական դատարանի որոշում կա, որով դատավորների կենսաթոշակի վճարման կարգի վերաբերյալ օրենքը ՍԴ կողմից ճանաչվել է հակասահմանադրական, և կա կարգավորման անհրաժեշտություն, ուստի պատգամավորների հետ նախաձեռնեցինք այս փոփոխությունը, առաջարկում ենք կատարել այս լրացումը, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա աշխատավարձի 75 տոկոսից»:
Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նշված 75 տոկոսը համապատասխանում է նախկին կարգավորումներին:
«Կարգավորումը գալիս է տարբեր օրենքներից, նախկինում եղել է 55 տոկոս, որը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Եթե ՍԴ որոշումը չլիներ, դատավորը ստանալու էր 55 տոկոս, հիմա ինքը որ թոշակի գնա, 55 չի ստանալու, բայց նաև օրենքով չունենք, որ այս 75-ը ստանա, ինքը գնալու է թոշակավորման՝ սովորական կենսաթոշակով, իսկ օրենքը պարտադրում է, որ բարձր պետք է լինի»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն էլ ներկայացրել է կառավարության դիրքորոշումը:
«Նախագիծը քննարկվել է կառավարությունում, որտեղ մի շարք խնդիրներ ենք տեսել ու առաջարկել մեր տարբերակը, խնդիրները չեն վերաբերում օրենքի տրամաբանությանը, այլ կարգավորումներին։ Տեխնիակական խնդիրներ են, ու ներկայացրել ենք մեր առաջարկությունները նոր նախագծի տեսքով: Կառավարության ներկայացրած նախագծում երկու դրույթ ունենք, որ փոփոխության կարիք կա, եթե հասնենք նրան, որ դնենք քվեարկության, խնդրում եմ դրանք ևս քվեարկել: Իսկ օրենքը վերաբերում է բոլոր դատավորներին, հնարավոր է, որ տեսականորեն պակասի, գործնականում՝ ոչ»,-ասել է նա:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...