17:45 12.01.2018
Խոշոր անկումից հետո բիթքոինի փոխարժեքն այսօր վերականգնվել ու հասել է 13-14 հազար դոլարին։ Փոխարժեքի կտրուկ անկումը պայմանավորված էր այն լուրերի հետ, թե իբր Հարավային Կորեայում արգելելու են կրիպտոտարադրամների օգտագործումը։
Արդեն այսօր երկրի իշխանությունները հերքել են այս տեղեկատվությունը, և բիթքոինի փոխարժեքը կրկին սկսել է բարձրանալ։ Բիթքոինի փոխարժեքի նման տատանումները մի կողմից պայմանավորված են ապատեղեկատվության լայն տարածմամբ ու ուշացած հերքմամբ։
Սակայն դրա վրա ազդում է նաև անկախ լինելու հանգամանքը։ Բիթքոինը որևէ երկրի չի պատկանում, դրա փոխարժեքը ոչ մի կերպ չի կայունացվում, այն ազատ է ու անկախ։ Կրիպտոտարադրամների այս հատկանիշն ի սկզբանե եղել է դրանց ստեղծման փիլիսոփայության հիմքում՝ մարդիկ պետք է կարողանային իրենց միջոցները տնտեսել անկախ, զերծ պետությունների ու կենտրոնական բանկերի միջամտություններից։
Բիթքոինի հիմքում է նաև բլոքչեյնի համակարգը։ Սա թույլ է տալիս այս տարադրամով իրականացվող բոլոր փոխանակումները, փոխանցումները գրանցել մեկ ֆայլում, որը միաժամանակ հասանելի է բիթքոինի բոլոր «օգտատերերի» համար։ Դրանում գրանցված են ու պահվում են երբևէ եղած բոլոր գործարքները։
Հենց այս ֆայլի փոփոխությունները օգտատերերին միաժամանակ հասանելի դարձնելու համար համակարգչային, ցանցային լուծումներ գտնելն է, որ այդ լուծումները գտնողներին պարգևում է նոր բիթքոիններ, ինչպես բացատրում է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Սակայն տարիների ընթացքում փոխանցումների մասին ինֆորմացիան այնքան է շատացել, որ բլոքչեյն ֆայլը ահռելի չափերի է հասել։ Դրա «սպասարկումը» արդեն հնարավոր չէ իրականացնել սովորական համակարգիչներով, և դրա համար լուծումների մշակումն արդեն իրականացվում է «համակարգչային ֆերմաների» միջոցով։ Հենց այդ ֆերմաների տերերն էլ համակարգի կողմից պարգևատրվում են նոր բիթքոիններով։ Ստորև լուսանկարում, օրինակ, կարելի է տեսնել Ռուսաստանի խոշորագույն նմանատիպ ֆերման։
Սակայն ֆերմաներում բիթքոինների արտադրությունը (ցանցային լեզվով՝ մայնինգը) չի շարունակվելու անվերջ։ Դրա վրա դրված է սահմանափակում, և նոր լուծումների հայտնաբերման ժամանակ ավելի ու ավելի քիչ բիթքոիններ են տրվում մայնինգ անողներին։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ մոտավորապես 2040 թվականին մայնինգը կավարտվի։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...