17:39 12.01.2018
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը, ի պատասխան ՏՄՊՊՀ հայտարարության, հաղորդարություն է տարածել, որում ասվում է.
1. Հանձնաժողովը իր կատարած հաշվարկներով հաստատեց, որ այս տարվար հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի հաշվարկը որևէ կապ չունի դիզելային վառելիքի մաքսային արժեքի հետ:
2. Հանձնաժողովը ճշգրտեց իր 1-ին պարզաբանումը, ըստ որի՝ ակցիզային հարկի նվազեցումը ոչ թե 14, այլ 18 ՀՀ դրամ է կազմում. շուրջ 4 ՀՀ դրամի շեղում կար:
3. Հանձնաժողովի ներկայացրած ներկայիս դիզելային վառելիքի մանրածախ գնի հաշվարկի համաձայն՝ նախկին գինը կազմում էր 380-390 ՀՀ դրամ, որից 18 ՀՀ դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 ՀՀ դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 ՀՀ դրամ (372+20%): Այսինքն՝ ստացվում է, որ անուղղակի հարկերը ավելացել են ոչ թե 60 ՀՀ դրամ, ինչպես նախկինում էր պնդում, այլ 68 ՀՀ դրամ (440-372), իսկ եթե նախորդ տարվա դիզելային վառելիքի գինը վերցնենք 380 ՀՀ դրամ, ինչպես պնդում է Հանձնաժողովը, ապա ավելացումը կկազմի 78 ՀՀ դրամ կամ շուրջ 10 ՀՀ դրամով ավելի շատ է թանկացել դիզելային վառելիքը: Բացի այդ, Հանձնաժողովը իր հաշվարկներում հաշվի չի առել 2018 հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի, ինչպես նաև դիզելային վառելիքի իրացման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայություններ և այլն) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Հակառակ դեպքում ստացվում է, որ ամբողջ ԱԱՀ-ի բարձրացման բեռը դրվում է սպառողների վրա: Գտնում ենք նաև, որ հանրային վստահությունը էականորեն կավելանար, երբ ներկայացվեր դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի մանրածախ գների ձևավորման ամբողջական հաշվարկը, այդ թվում՝ մաքսային արժեքը, շահութաբերության մակարդակը և այլն:
Ողջունելի է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն օպերատիվ և պարբերաբար արձագանքում է հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ, և պատրաստ ենք շահագրգիռ քննարկումներին: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ ամողջական վերլուծությունը կհրապարակի ավելի ուշ:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...