Մոլդովայում կարգելվի ռուսական հաղորդումների հեռարձակումը. Հայաստանը կհետևի՞ այդ օրինակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մոլդովայում կարգելվի ռուսական հաղորդումների հեռարձակումը. Հայաստանը կհետևի՞ այդ օրինակին

19:27 12.01.2018

Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի նոր օրենսդրությամբ՝ երկրում կարգելվի ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը:  Այն նպատակ ունի ապահովել Մոլդովայի տեղեկատվական անվտանգությունը՝ պաշտպանելով երկիրն արտաքին ապատեղեկատվությունից և մանիպուլյացիաներից:
Գաղտնիք չէ, ռուսական լրատվամիջոցները լուրջ ներկայություն ունեն նաև Հայաստանում, և ժամանակ առ ժամանակ  հիշեցնել են տալիս իրենց ներկայության մասին:
Որոշ ժամանակ առաջ դրա վերաբերյալ իր մտահոգությունն էր արտահայտել հասարակական կազմակերպություններից մեկը, որը Հեռուստատեսության  և ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջում էր վերանայել ռուսական հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրերը և հարկ եղած դեպքում կասեցնել դրանց հեռարձակումը:

Ինչո՞ւ Մոլդովան գնաց այդ քայլին

Ինչպես արդեն նշեցինք, նոր օրենքում փոփոխությունն իրականացվել է  արտաքին քարոզչությունից ու մանիպուլյացիայից Մոլդովան զերծ պահելու նպատակով: Թերևս այդպես են բացատրում նախաձեռնության հեղինակները:  
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայությունն ու ազդեցությունը Մոլդովայում  մեծ է և մեծ մասամբ  դեստրուկտիվ քարոզչական բնույթ է կրում:

«Շատ դեպքերում ռուսակական մեդիան դառնում ներքին քաղաքական անկայունության պատճառներից մեկը: Մասնավորապես, այդտեղ հեռարձակվող ռուսաստանյան հեռուստահաղորդումների բովանդակությունը հաճախ հակասում է Մոլդովայի օրենքներին: Սակայն ոչ միշտ է դրանց տարածումը սահմանափակվում բավարար իրավաբանական հիմնավորմամբ և  քաղաքական աստառ ունի, ինչը որոշակի վտանգ է ներկայացնում խոսքի ազատության համար», -ասում է Բորիս Նավասարդյանը:

Հակառուսական օրենքն ընդունվեց՝ երկրի նախագահին շրջանցելո՞վ

Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը երկու անգամ հրաժարվել է ստորագրել դեկտեմբերին խորհրդարանի կողմից ընդունված ռուսական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն արգելող օրենքը: Սակայն դա չխանգարեց, որ օրենքը վավերացվի, քանի որ երկրի օրենսդրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշումով   նախագահի  լիազորությունները ժամանակավորապես փոխանցել խորհրդարանի նախագահին:
Հունվարի 5-ին Մոլդովայի սահմանադրական դատարանը այդպես էլ վարվեց: ՍԴ-ի որոշումից հետո հենց խորդհրդարանի նախագահն էլ ստորագրեց նոր օրենքը: 

Ո՞ւմ մատն է խառը.  Եվրամիությունը պայքարո՞ւմ է ռուսական քարոզչության դեմ

Անցած տարի Արևելյան գործընկերության գագաթաժողովին  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունն իր բյուջեից գումար է հատկացնելու Ռուսաստանից եկող քարոզչության դեմ պայքարելու համար: Տուսկը ընդգծել էր, որ Եվրոպայի ամենագլխավոր խնդիրներից են կեղծ տեղեկատվությունն ու հիբրիդային պատերազմները:

Հատկանշական է, որ այս մասին Դոնալդ Տուսկը հայտարարել էր Արևելյան գործընկերության գագաթաժողվի ընթացքում, որի անդամ են նաև Մոլդովան ու Հայաստանը: 

Մեդիա փորձագետ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Եվրամիությունը որևէ առնչություն չունի Մոլդովայում ընդունած օրենքի  հետ:

«Եվրամիության կառույցներում տարբեր կարծիքներ կան ռուսաստանյան քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ: Դա է պատճառը, որ  դրան հակազդելու նպատակով անհամեմատ ավելի քիչ միջոցներ են տրամադրվում, քան Ռուսաստանում արտաքին տեղեկատվական քաղաքականության համար: ԵՄ կողմից համապատասխան ուղղությամբ ֆինանսական աջակցությունը հիմնականում ուղված է կեղծ տեղեկությունների հայտնամբերմանն ու հերքմանը, ինչպես նաև  այլընրանքային քոնթենթ արտադրելու, բայց ոչ երբեք` որևը ԶԼՄ-ների արգելման համար»:

Տառապանքը փորձ ունի. Ռուսական քարոզչության հետևանքը Հայաստանն իր կաշվի վրա է զգացել

 «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ ռուսական հեռուստաալիքներն ակտիվ մասնակցություն ունեցան լուսաբանման հարցում, սակայն, որքան է, այդ բառը, բնորոշոշում ռուսական մեդիայի աշխատելաոճը, թերևս, մասնագետները կարող են ասել: Սակայն փաստը մնում է փաստ՝ ռուսական հեռուստաալիքները «Էլեկտրիկ Երևանի» օրերին ավելի շատ միակողմանի ու ուղղորդված տեղեկատվություն էին փոխանցում իրենց հեռուստադիտողներին, այդ թվում նաև հայ:

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Յուլիա Մուչնիկը ևս համամիտ է ասվածի հետ: Ըստ նրա՝ «Էլեկտրիկ Երևանի» օրերին ռուսական հեռուստաընկերությունները քարոզչությամբ էին զբաղված:

«Հեռուստատեսային լուսաբանման մեջ տեսա ռուսական քարոզչամեքենայի բոլոր շտամպերը (Ռուսաստանի թշնամիների կողմից կազմակերպված երկրորդ Մայդանը, Պետդեպի «պեչենիներ» ստացած երիտասարդները): Այսինքն՝ ամեն ինչ ներկայացվում էր որպես դավադրություն Ռուսաստանի դեմ»:

Հայաստանյան լսարանը ռուսական հեռուստաընկերությունների ագրեսիվ վարքին ականատես եղավ նաև Հայաստանի կողմից՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո:

Հետաքրիր մի փաստ. Ռուսական Առաջին ալիք, РТР և НТВ  հեռուստաալիքները Հայաստանում դիտում են  միջին տարիքից մեծ մարդիկ:

Հայաստանը կհետևի՞ Մոլդովայի օրինակին

 Մեկ անգամ նման փորձ, արդեն իսկ արվել է Հայաստանում, սակայն ոչ պետության, այլ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով պահանջով՝ վերանայել Россия-1» և  «Первый канал» հեռուստաալիքների հետ կնքված պայմանագրերը և «այլատյացության, ազգային հիմքով ատելության քարոզչությունը» չդադարեցնելու դեպքում կասեցնել  դրանց հեռարձակումը: ՀՌԱՀ-ից այս նախաձեռնությանը պաշտոնական պատասխան չէր տրվել:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:

Սակայն դա չի խանգարում ՀՌԱՀ-ին կասեցնել ռուսական հեռուստաալիքներին, որոնք կփորձեն քարոզչությամբ զբաղվել Հայաստանում:

Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի,  հաղորդումներում արգելվում է օգտագործել ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելող,  պատերազմ քարոզող բովանդկաություն: Այս կետերից որևէ մեկի խախտման դեպքում ՀՌԱՀ-ը 2 նախազգուշացումից հետո կարող է դիմել դատարան՝ ռուսական հեռուստաալիքներին լիցենզիայից զրկելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

BACK_TO_TOP