Վերջին 2 տարում ի՞նչ բարեփոխումներ են արվել ԿԳՄՍ բնագավառում․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ասուլիսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Վերջին 2 տարում ի՞նչ բարեփոխումներ են արվել ԿԳՄՍ բնագավառում․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ասուլիսով

21:47 16.09.2020

Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում,  գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա:

Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց թիմով իրենց կողմից մշակված բարեփոխումներից խոսելն է: Սակայն ասուլիսի մեկնարկից մինչև ավարտ բարեփոխումներից միայն ինքը՝ նախարար Հարությունյանը խոսեց։

Հայաստանի պատմության մեջ այս ոլորտին ուղղված և նախադեպը չունեցող ծրագրերն այսքանը չեն։ Նախարարը հերթով թվեց այն բարեփոխումները, որոնք կյանքի են կոչվել կամ դեռ ընթացքի մեջ են։ Մշակվում է և հաջորդ ամսվանից հանրային քննարկման կդրվի կրթության, երիտասարդության, մշակույթի, սպորտի և գիտության 2021-25թթ․-ի ռազմավարական ծրագիրը։ Այս տարի ընդունվել և ամբողջությամբ փոխվել է նախադպրոցական կրթության մասին օրենքը։ ԱԺ-ում հաստատվելու կուղարկվի բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, որն ըստ Արայիկ Հարությունյանի՝ այս տարվա ամենամեծ բարեփոխումն է լինելու։

60 համայնքում 60 նոր նախակրթարաններ են բացվել։ Այս տարի մեկնարկում է շուրջ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարությունը, որոնք նոր գույներ ու նոր համուհոտ են բերելու ամենահեռու համայնքներին: Օլիմպիադաներում հաղթողների համար այսուհետ անվանական կրթաթոշակ կսահմանվի։ 2020-21 թթ․-ին 45 ուսանող «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կուսանի աշխարհի լավագույն բուհերում։ Դարձյալ աննախադեպերի շարքից․ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի աշխարհում ամենամեծ գիտական, մշակութային փառատոնը՝ Սթարմուսը։

Նախարարը նոր ծրագրերն ու դրանց առավելությունները թվելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ պատրաստվում է վայր դնել մանդատը, ու դրա համար պատճառ են հանդիսացել ԿԳՄՍ նախարարի և նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումները և սկզբունքները: Հարցին՝ սա զրպարտությո՞ւն է, թե՞ փաստ,- նախարարը պատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP