Եվրամիությունը ֆինանսավորում է Գյումրիի լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Եվրամիությունը ֆինանսավորում է Գյումրիի լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը

21:16 16.09.2020

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Գյումրի է այցելել, վերջինս հաճախ է հանրապետության երկրորդ քաղաքում լինում, հետևում է այն ծրագրերի ընթացքին, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից: Դեսպանը հանդիպել է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ, քննարկել առաջիկա անելիքներն ու խոսել նոր դրամաշնորհային ծրագրի մասին:

Մոտ 2 մլն եվրոյի ծրագիր է իրականացվելու Գյումրիում: Գումարը ծախսվելու է քաղաքի ամբողջ լուսավորության ցանցի արդիականացման վրա: Ավելի քան 5000 նոր լուսակետեր են ավելանալու:

Նշենք, որ Եվրամիության ներդրումային, դրամաշնորհային  ծրագրերը վերջին երկու տարիներին վերաբերել են փոքր ու միջին ձեռնարկատիրությանն ու հյուսիսային տարածաշրջանում՝ Աշոցքում ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

18:17 29.03.2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև […] ...

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

18:12 29.03.2024

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով: ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա […] ...

Անցկացվել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

18:06 29.03.2024

Անցկացվել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական […] ...

Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը

17:49 29.03.2024

Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են: Մասնավորապես, 2023թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

17:42 29.03.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։ Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին և որ ոլորտներում է […] ...

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

17:37 29.03.2024

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, […] ...

BACK_TO_TOP