Շուշիի պետական թատրոնը շարունակում է Գյումրիում ներկայացումներ խաղալ փոքրիկ հանդիսատեսի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Շուշիի պետական թատրոնը շարունակում է Գյումրիում ներկայացումներ խաղալ փոքրիկ հանդիսատեսի համար

19:26 14.12.2020

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռ Գյումրիում է, շարունակում է ոչ ֆորմալ ձևաչափով տիկնիկային ներկայացումները փոքրիկ հանդիսատեսի համար: Հերթական ներկայացումը կազմակերպել են ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում։ Խաղացել են համալրված դերասանական կազմով՝ պատերազմից վերադարձել է դերասաններից Արմեն Գաբրիելյանը:

«Շատ ուրախ էի, որ մեր ներկայացումները խաղացել են իմ գործընկերները, իմ տիկնիկները խաղացել են, ուրախություն պարգևել հանդիսատեսին: Շատ հաճելի է, որ պատերազմից հետո վերադառնում ես ու տեսնում վիդեոռեպորտաժներ, հոդվածներ քո թատրոնի մասին, մենք պարտավոր ենք ուժեղ լինել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շուշիի պետական թատրոնի դերասան Արմեն Գաբրիելյանը:

Դերասանը մեր թղթակցին պատմել է, որ Արցախի տարբեր հատվածներում են մարտական գործողությունների մասնակցել, պատերազմի օրերին փորձել են անգամ ինչ-որ կերպ թատրոնից դուրս բերել ներկայացումների դեկորները, տիկնիկները, որոնք իրենք իրենց ձեռքով են ստեղծել:

«Առաջին օրվանից մենք մտածում էինք, թե ինչպես փրկենք մեր թատրոնի թանկ բարեկամներին: Դրանք գուցե անշունչ առարկաներ են, բայց մեզ համար շնչավոր էակներ են, ցավոք, ոչինչ չկարողացանք փրկել»,- ասում է Արմենը:

Շուշիի թատերական գործիչները սպասում են Արցախ վերադարձին, բերդաքաղաք Շուշիում չէ, բայց Ստեփանակերտում մշակույթը ապրեցնելու հեռանկարներն են արդեն ուրվագծում:

«Ես հավատում եմ, որ մեր թատրոնի ճակատագիրը ճիշտ կորոշվի, ճիշտ կերպ լուծում կգտնվի, գուցե մենք շարունակենք աշխատել Ստեփանակերտում, սրանք հարցեր են, որոնց շուրջ  կրթության, մշակույթի նախարարությունն արդեն փոխհամաձայնություններ ունի»,- SHANTNEWS.am-ին ասել է Շուշիի՝ Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը:

Շուշիի պետական թատրոնը պատերազմի օրերին անգամ արցախցի փոքրիկ հանդիսատեսին չմոռացավ։ Թատրոնը Գյումրիում էլ է իր արցախցի հանդիսատեսի հետ:

Տիկնիկային բեմի փոխարեն փոքր դահլիճ, իսկ ներկայացման գովազդային պաստառի փոխարեն սովորական գրատախտակ են օգտագործել տիկնիկային ներկայացումն իրականություն դարձնելու համար:

Մի քիչ անգույն է, բայց թատրոնի հավատարիմ բարեկամ ժպտադեմ Դիանան, գունավոր շտրիխներ է ավելացրել, որ փոքրիկների սիրելի  հեքիաթի ցուցադրական պաստառը հենց մուտքից երեխաների աչքին գունավոր ու պայծառ երևա: Հայտնի «Երեք խոզուկները» դերասանները խաղացին երկու՝ Արցախի և Գյումրվա բարբառներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP