23:49 24.09.2020
Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:
Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և Երևանն այդչափ սիրելու համար:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել:
«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ համար իրադարձություն է, ոչ թե այն պատճառով, որ ունեցանք ևս 3000 քմ այգի, այլ որ ինքնագիտակցությունը բնակչության ամենամեծ գնահատականն է, ինչը կարելի է ունենալ այսօր: Գիտեք, բոլոր բակերում կան այնպիսի տարածքներ, որոնք առաջին հարկի բնակիչները գրավել են և միայն իրենք են օգտվում: Բայց դա հանրային տարածք է: Եվ վարչական շրջանի ղեկավարի բանակցությունների շնորհիվ նրանք ինքնակամ այդ տարածքները հանձնել են հետ՝ համայնքին, և համայնքն էլ իր կողմից այդ տարածքները վերածել է գեղեցիկ այգու: Այստեղ երկու կարևոր մոտեցում կա. մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են: Ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց, և երկրորդ՝ վարչական շրջանն այդ տարածքները չի թողել տարիներով անխնամ և հստակ ծրագիր է իրականացրել: Սա շատ կարևոր օրինակ է մյուս բնակիչների համար, և այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ գործընթացը մեկնարկել է տարբեր վարչական շրջաններում:
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
17:10 21.06.2025
ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունըՎրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...