Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը արդյո՞ք կտեղափոխվի նոր շենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը արդյո՞ք կտեղափոխվի նոր շենք

19:50 26.09.2020

Նախկին «Վան» առողջարանի շրջակայքում առաջինը, որ աչքի է ընկնում հիմա՝ ճահիճների չորացած տարածքներն են: 3-րդ աստիճանի վթարայնության շենքի ամրակայման աշխատանքները 4 ամիս առաջ էին սկսել։ Շենքի տարածքը ճահճացումից ազատել են կառուցած դրենաժների շնորհիվ, թեև սա շինարարը ամբողջական լուծում չի համարում, այս տարածքի գրունտային ջրերի մակարդակը բարձրանալու սովորություն ունի: Կողքով անցնում է Ղորղոբա գետակը։

Սա նախագծով  նախատեսված աշխատանք էր, որը շինարարը կատարել է։ Բայց  վթարային շենքի համար այն  ոչ առաջին, ոչ էլ վերջին խնդիրն է, իսկ դրանց թվարկումը, հետևաբար կարգավորումները, ըստ նախագծի կային, բայց իրականացումը նախահաշվից դուրս է մնացել, այսինքն այդ հիմնահարցերի լուծման համար գումար հատկացված չի եղել։

«Կան աշխատանքներ, որոնք նախահաշվից դուրս են մնացել, պատերի սվաղը, երեսպատումը, գազի գիծը, կոյուղացումը, ծածկի բետոնացումը, սրանք բոլորը նախագծում կան։ Բայց նախահաշվով գումար հատկացված չէ»,-ասել է Շինարար ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Նալբանդյանը։

Նախկին առողջարանի 3 մասնաշենքերից մեկում հիմնային նորոգում է եղել ՝ հիմքերի ամրակայումով,ևս մեկում վերանորոգում է կատարվել , իսկ երրորդ մասնաշենքում, ինչպես նաև հարևանությամբ 3 քոթեջներում, որոնք ամեն դեպքում  նվագախմբին են պատկանում, ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, նախագծից դրանք դուրս են եղել:

Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարական բաժնի ավագ մասնագետ Մկրտիչ Ասատրյանը չի ժխտում, նախագծային փաթեթը կազմվել է սուղ բյուջեով։ Նախագծի կազմման միջոցները մարզպետարանն է հատկացրել, իսկ  վերակառուցման համար պետական բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել , ևս 20 մլն դրամ էլ Օյունջյան հիմնադրամն է փոխանցել, որպեսզի նվագախումբը դուրս գա այժմյան տնակային տարածքից , որն արդեն պատկանում է հիմնադրամին։ Երկու մասնաշենքի վերանորոգումը շինարարն ու ժողգործիքների նվագախմբի տնօրինությունը լիովին ավարտված չեն համարում նաև մեկ այլ ՝մեծ խնդրի պատճառով։ Շենքը չունի կոմունիկացիոն ցանց, սանհանգույցն առանց կոյուղատար ցանցի։

«Նախագծանախահաշվային փաթեթում դրանք ներառված չեն եղել, մարզպետի կողմից եղել է հանձնարարություն, դիմել ենք տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի լրացուցիչ գումար հատկացնեն տարածքի բարեկարգման և կողքի շենքի վերանորոգման համար, դա կլինի ,հավանաբար, հաջորդ ծրագրով»,-ասել է Մկրտիչ Ասատրյանը։

Առանց կոյուղացման, բակի բարեկարգման, առանց շենքի ընդհանուր երեսապատման շինարարը երկու շաբաթից պատրաստվում է կառույցն հանձնել պատվիրատուին, ժամկետներն են այդպիսին։ Պետական նվագախումբը կտեղափոխվի նոր շենք, թե ոչ, պարզ կդառնա երբ մասնագիտական   հանձնաժողովը կատարված շինաշխատանքների ուսումնասիրություն կանցկացնի։ Շահագործման թույլտվությունը, աշխատանքներն ընդունել-չընդունելը կախված է հանձնաժողովի եզրակացությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP