Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ-ները կոչ են արել ԼՂ հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ-ները կոչ են արել ԼՂ հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը

10:20 29.09.2020

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալվող իրադարձություններին արձագանքել են նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնը: Վերջիններս հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկու երկրների արտգործնախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

17:06 15.05.2024

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա […] ...

Բլինքենն ասել է, որ Բայդենն ու Զելենսկին կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին

17:00 15.05.2024

Բլինքենն ասել է, որ Բայդենն ու Զելենսկին կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիեւում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է նախագահների (ԱՄՆ-ի և Ուկրաինայի) հանդիպմանը, ապա ես վստահորեն ակնկալում եմ, որ նրանք նման հնարավորություն կունենան առաջիկա շաբաթների ընթացքում»,-նշել […] ...

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

15:34 15.05.2024

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

12:24 15.05.2024

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […] ...

BACK_TO_TOP