09:49 15.01.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաները բանակցություններ են սկսել: Երկու Կորեաները քննարկում են Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերի մշակութային արարողություններին հյուսիսկորեական արտիստների մասնակցության հարցը: Բանակցություններն ընթանում են Փհանմունջոմ միջսահմանային կետում, որտեղ երկու Կորեաների ներկայացուցիչները օրեր առաջ հանդիպում էին ունեցել: Այժմ Սեուլն ու Փհենյանը քննարկում են պատվիրակների թիվը, ելույթների գրաֆիկը և թեմատիկան:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ արտիստների է Հյուսիսային Կորեան ցանկանում ուղարկել Օլիմպիական խաղերին, սակայն հարավկորեական լրատվամիջոցները ենթադրում են, որ Փհենյանը կցանկանա, որ Փհենչհանում ելույթ ունենա «Մորանբոն» անսամբլը: Այս խումը հաճախ անվանում են «հյուսիսկորեական Spice Girls»: Նրա կազմում միայն աղջիկներ են, որոնք նվագում են ստեղնաշարային գործիքներ, ջութակ, թավջութակ, բաս-կիթառ: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե 2012թ. ձևավորված խմբի անդամներին ընտրել է անձամբ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը:
Հունվարի սկզբին նկատվել է Հարավի և Հյուսիսի միջև հարաբերությունների «ջերմացում»: Երկու տարվա մեջ առաջին անգամ Սեուլը և Փհենյանը հանդիպում ունեցան նախարարների մակարդակով: Հանդիպման արդյունքում կողմերը որոշեցին, որ Հյուսային Կորեան Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերին կուղարկի պատվիրակություն, որի կազմի մեջ կմտնեն նաև իշխանության ներկայացուցիչներ:
2018թ. Օլիմպիական խաղերը կոչվում են նաև «Խաղաղության օլիմպիադա», քանի որ սա կարող է հնարավորություն դառնալ՝ բարելավելու երկու Կորեաների միջև հարաբերությունները:
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...