ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

21:37 02.10.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակը: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման կապակցությամբ: Կողմերը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը, թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին․ Fox News

10:00 08.05.2024

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին․ Fox News

Դեմոկրատ կոնգրեսական Ռաշիդա Թլայբը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին (ICC) ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների Գազայի հատվածում հրեական պետության գործողությունների համար: Նրա մամուլի հաղորդագրությունը մեջբերել է Fox News-ը։ «Այժմ, ավելի քան երբևէ պարզ է, որ մենք պետք է վերջ տանք Իսրայելի ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական ֆինանսավորմանը և նախագահ Բայդենից […] ...

Սի Ծինփինը ընդգծել է Չինաստանի և Հունգարիայի միջև քաղաքական վստահության ամրապնդման կարևորությունը

09:42 08.05.2024

Սի Ծինփինը ընդգծել է Չինաստանի և Հունգարիայի միջև քաղաքական վստահության ամրապնդման կարևորությունը

Չինաստանի ղեկավարությունը ձգտում է ամրապնդել բարեկամական հարաբերությունները Հունգարիայի հետ և անհրաժեշտ է համարում երկու երկրների միջև քաղաքական վստահության ամրապնդումը, ինչպես նաև փոխադարձ աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Մեր երկրները պետք է պահպանեն բարեկամության ավանդույթները և ամրապնդեն երկկողմ հարաբերությունների քաղաքական հիմքերը», – ասվում է Չինաստանի ղեկավարի հոդվածում, որը հրապարակվել է հունգարական Magyar […] ...

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

09:21 08.05.2024

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 3480 ընտրատեղամասերում։ Օրվա ընթացքում հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացի կկարողանա օգտվել ընտրական իրավունքից։ Վեհաժողովում (միապալատ խորհրդարան) տեղերի համար կպայքարեն 17 կուսակցությունների և կոալիցիաների թեկնածուներ (5 կոալիցիան ներառում է մոտ 50 կուսակցություն): Սպասվում է, որ ձայների մեծամասնության համար հիմնական պայքարը տեղի կունենա Դիմիտար Կովաչևսկու […] ...

Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին երդմնակալության կապակցությամբ

09:08 08.05.2024

Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին երդմնակալության կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA), փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը անձնական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Պուտինն իր կյանքում […] ...

Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի

08:58 08.05.2024

Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի

Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, ինչը կարող է աճել, քանի որ արտակարգ դրությունը շարունակվում է, ասել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտեն: «95 մահ: Թվերն աճում են, բայց, ցավոք, մենք դեռևս կանխատեսում ենք, որ դրանք ունեն անճշտության բարձր աստիճան, քանի որ մենք դեռ արտակարգ իրավիճակում ենք»,-մամուլի ասուլիսի ժամանակ […] ...

Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ը փորձում է համոզել իրենց հրաժարվել Գազային աջակցությունից․ ՏԱՍՍ

08:47 08.05.2024

Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ը փորձում է համոզել իրենց հրաժարվել Գազային աջակցությունից․ ՏԱՍՍ

Միացյալ Նահանգները դիմում է ապստամբ «Անսար Ալլահ» շարժմանը` փորձելով համոզել Եմենի հութիներին հրաժարվել Գազային աջակցությունից, որի հետևանքով նրանք հարձակվել են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Անսար Ալլահի» բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշաթը։ «Այժմ ամերիկացիները նվաստացած են և միջնորդների միջոցով մեզ համոզում են հրաժարվել Գազային աջակցելու որոշումից, սակայն մենք […] ...

BACK_TO_TOP