Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

10:55 06.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից:

«Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն:

Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը  և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել:

Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP