16:09 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշել ԱԱԾ-ին հանձնել երկար տարիներ թաքցրած զենքերը, որոնք անօրինական են եղել։
«Բազմիցս տելեվիզրով հայտնել են, չէ՞, որ անօրինական զենքեր, ովքեր ունեն, բերեն հանձնեն, ճիշտա՞: Իրանք ստուգել են, անօրինական զենք չեն գտել, երբ ինձ հարցրել են՝ երբևիցե ունեցե՞լ եք անօրինական զենք, ես պատասխանել եմ՝ ես կամավոր կբերեմ կհանձնեմ: Գնացել ենք միասին, տեղը ցույց եմ տվել… 25 տարի առաջվա… բոլորը նկարել են: Այդ զենքերը պատերազմից՝ 90-ական թվականի բերված, պահված էին: Օրինական կամավոր հանձնել եմ Ազգային անվտանգությանը»,- նշեց Մովսիսյանը:
Հարցին՝ եթե անօրինական էր, ինչո՞ւ որոշեցիք հիմա հանձնել, Առաքել Մովսիսյանն ասաց.
«Որովհետև վերաբերմունք տեսա Ազգային անվտանգության կողմից: Քանի որ 99 թվականին եղբորս տուն, երբ որ ազգային անվտանգությունը ներխուժեց, պիստալետ դրին, սխալ նամակներ դրին իմ ախպոր տունը, որպեսզի իբրև բացահատել են: Դրա համար ես էն վախտվա՝ 99 թվի ժամանակվա էդ պատկերը տենալով լուրջ հետևություններ եմ արել, որ մեր պետությունը, ԱԱԾ-ն գործում է լիարժեք օրենքի սահմաններում»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այգեկ գյուղում գտնվող՝ Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո նա բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...