Ազատությունների սանդղակում Հայաստանը Եվրասիայի փարոսն է, Ադրբեջանը՝ ցինիկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ազատությունների սանդղակում Հայաստանը Եվրասիայի փարոսն է, Ադրբեջանը՝ ցինիկը

10:33 16.01.2018

Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով ամբողջ աշխարհը հետընթաց է ապրում, մինչդեռ Հայաստանը և Վրաստանը ձեռքբերումներ են գրանցել՝ դառնալով Եվրասիայում ամենաազատ երկրները: Այսպիսի եզրակացության, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, հանգել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

Ուսումնասիրության համաձայն, Եվրասիայում կա ընդամենը երկու պետություն, որոնք զարգացում են ապրում ազատությունների ապահավոման առումով՝ Հայաստանը և Վրաստանը: Չնայած դրան՝ մեզ մոտ ևս կան խնդիրներ, ինչպես ընտրազեղծարարությունները, որոնք Freedom House-ի զեկույցում նշվում են որպես Հայաստանի աքիլեսյան գարշապար:

Որպես առավելություն նշվում են կայացած քաղաքացիական հասարակությունը և մամուլի ու խոսքի համեմատաբար ազատ լինելը, ինչը չես ասի տարածաշրջանի մյուս երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասին:

Ըստ զեկույցի՝ Թուրքիան այժմ համարվում է աշխարհի առավել անազատ երկրներից մեկը՝ Սիրիայի, Հարավային Սուդանի, Էրիթրեայի և Հյուսիսային Կորեայի հետ զբաղեցնելով նույն՝ վերջին հորիզոնականները:

Ադրբեջանի դեպքում գրանցվել են մարդու իրավունքների խոշոր խախտումներ, լրագրողների սպանություններ, մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ: Այնտեղ իշխանությունները փորձում են սեփական ժողովրդի մեջ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանել:

«Նման ցինիկ մոտեցումը թուլացնում է ամբողջ ժողովրդավարական գործընթացը, այդ թվում և ընտրությունները: Ավելին՝ մարդիկ սկսում են չհավատալ, որ որևէ դրական բան հնարավոր է։ Նրանք դառնում են ցինիկ և հրաժարվում մասնակցել դեմոկրատական գործընթացներին»,-նշված է Freedom House-ի զեկույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP