21:55 16.10.2020
Առողջ թիկունքը առաջնագծում կռվող զինվորների ամրության կարևոր պայմանն է, 20-րդ օրն է՝ բանակը պայքարում է արտաքին թշնամու դեմ, մեկ այլ ներքին թշնամի էլ կա, որի դեմ ամբողջ աշխարհն է պատերազմում՝ Covid 19-ը:
Այս օրերին հայաստանյան բուժհաստատությունները երկու ճակատով են կռիվ տալիս։ Պատերազմական գոտում վիրավորների թիվն է ավելանում, իսկ ներսում՝ կորոնավիրուսի ցուցանիշները: Մեկ օրում 1465 նոր դեպք է արձանագրվել: Հանրապետության 5 կլինիկաները նորից վերապրոֆիլավորվել են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այդ թվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որը ընդամենը մեկ ամիս առաջ էր անցել բուն գործառույթներին։ Առողջապահության նախարարի հրամանով՝ Գյումրիի ինֆեկցիոնը վերսկսել է կորոնավիրուսով հիվանդների բուժել:
Օրական արձանագրվող վարակի ռեկորդային թվերը անհանգստացնող են։ Այն, որ շատ քաղաքացիներ չեն պահպանում կանոնները, համոզվել դժվար չէ։ Բոլոր մարդաշատ վայրերում մարդիկ առանց դիմակների են: Գրանցված դեպքերի բարձր ցուցանիշը հարկադրեց առողջապահության համակարգին որոշ հիվանդանոցների նորից վերապրոֆիլավորել։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացին:
Բուժանձնակազմը նորից հատուկ արտահագուստներով է, բաժանմունքներում արդեն կորոնավիրուսով հիվանդներ են հոսպիտալացվել: Առաջին պացիենտները նրանք են, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել և ստացիոնար բուժման պարտադիր անհրաժեշտություն կա։
Այժմ 100 մահճակալն էլ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար։ Հաստատված դեպքերի աճ Շիրակի մարզում ևս արձանագրվել է՝ մինչև օրս 913 քաղաքացի է մեկուսացված, 329-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեկ օրում 37 հաստատված դեպք է գրանցվել։
Գյումրի բժշկական կենտրոնը ևս աշխատանքի է անցել ոչ պլանային գրաֆիկով: Խոսքը պլանային վիրահատությունների ու այլ պաթոլոգիայով հիվանդությունների բուժման մասին է։ Բուժհաստատությունն ընդունելու է միայն թոքաբորբով, սուր շնչառական հիվանդություններով պացիենտների, բայց ոչ կորոնավիրուս ախտորոշումով:
Հաշվի առնելով համաճարակի կանախատեսած երկրորդ ալիքը, որին նաև սեզոնային հիվանդություններն են գումարվել՝ բժիշկները դարձյալ հորդորում են չմոռանալ վիրուսի գոյության մասին ու չանտեսել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Այն վտանգավոր ու լուրջ սպառնալիք կարող է դառնալ հայրենիքի ինքնապաշտպանության համար կռվող զինվորների համար։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...