18:05 17.10.2020
Գյումրիի Հայորդաց տան դիմաց հերթական բեռնատարն է կայանել: Րոպեների ընթացքում մեքենան բեռնվում է սնունդով, հագուստով ու դեղորայքով: Այստեղից ուղիղ առաջնագիծ են շարժվում, այն զորամասեր, որտեղ առաջին անհրաժեշտության պարագաների կարիքը կա: Պատերազմի առաջին օրերից գյումրեցի վարորդները ստանձնել են զինվորի օգնությունը տեղ հասցնելու պարտավորությունը: Արամը Գյումրիից Արցախ ճանապարհի կիլոմետրերի հաշվարկով է ներկայացնում, թե սեպտեմբերի 27-ից մինչ օրս ինչքան ճանապարհ է անցել ու քանի անգամ Արցախ գնացել ու վերադարձել:
«10 անգամ գնացել եմ արդեն : Ամեն անգամ 1000կմ, ստացվում է 10 հազար կմ գնացել եկել եմ: Ամենաթեժ կետերն եմ հասել: Էն է լավը, որ գնում եմ այնտեղ, այնքան դուխ են տալիս մեր տղաները, որ դա ամեն ինչ արժե: Թիկունքում, եթե կա մեկը, ով ընկճված է, թող գա իմ հետ տանեմ առաջնագիծ: Էնքան ոգևորություն տան, որ մնա սահմանին կռվի մեր ազգի համար»,-shantnews-ի հետ զրույցում ասել է գյումրեցի վարորդ Արամ Ստեփանյանը:
Առաջնագծում զինվորների մարտական ոգին չափում է ոչ թե լսելով ու պատմելով, այլ սեփական աչքերով տեսնելով : Առաջնագծից թիկունք ողջույններ, ուժեղ ու համախմբված լինելու ուղերձներ է բերում: Հետն էլ ավելացնում՝ այն, որ ասում են առաջնագծում ավելի բարձր է տրամադրությունը, քան թիկունքում, կատակ չէ:
Վաչագան Սարգսյանը Գյումրիի թիվ 20 դպրոցի զինղեկն է:Երկրապահի անդամ է, մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 90-ականներին, նաև ապրիլյան պատերազմի օրերին է կռվել: Հիմա էլ, դպրոցը, զորակոչի հետ կապված պարտականությունները ուրիշներին է հանձնել ու առաջնագիծ է գնում: Օգնության հերթական խմբաքանակը նա է Արցախ հասցնելու:
«Այն ինչ մենք անում ենք հերոսություն չէ, սա մեր պարտքն է : Ով ինչով կարողանում է ,օգնում է առաջնագծին : Պանիկան մեր թշնամին է»,-shantnews-ին ասել է ԵԿՄ անդամ, Գյումրիի թիվ 20 դպրոցի զինղեկ Վաչագան Սարգսյանը:
Սահմանի ամրությունը նաև հերոս թիկունքն է: Իսկ թիկունքում հերոսները նրանք են, ովքեր իրենց ուժերի սահմաններում, երբեմն էլ դրանից շատ ավելի մեծ գործեր են ձեռնարկում: Զինվորները առաջնագծից վարորդների հետ իրենց ողջույններն են ուղարկում , չեն մոռանում նաև շնորհակալական խոսքերը : Անծանոթ զինվորների հետ Հայորդաց տունն արդեն նամակագրական կապ է հաստատել:
«Արկղերում դրված նամակներից մեկի պատճառով, իսկ ավելի ճիշտ, շնորհիվ, նամակագրական ու հեռախոսային կապ է հաստատվել զինվորների և նամակն ուղարկողի միջև: Անգամ տղաներից մեկը զանգել էր, ասում էր՝ պատերազմը վերջանա, գալու ենք Գյումրիից հարսնացու տանենք »,-shantnews-ի հետ զրույցում պատմեց Գյումրիի Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը :
Հարսնացուի ընտրությունն ու հարսանիքը թողել են պատերազմից հետո, իսկ հիմա զինվորներին օգնելու նախաձեռնությունն են շարունակում : Անհրաժեշտ պարագաների ցանկում անձրևանոցներն են, քնապարկերը, տաք հագուստն ու հիգիենայի պարագաները, որոնց նվիրատվությունը Գյումրիի մի քանի կետերում է ընդունվում: Նախաձեռնության ներկայացուցիչները հորդորում են պատերազմի առաջին օրերի նման ակտիվ լինել ու նպատակային օգնություն ուղարկել առաջնագիծ:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...