20:00 19.10.2020
Մի կտրոնի պատմություն, որը համացանցում մեծ արձագանք ունեցավ: Այն «Հայաստան համահայկական հիմնադրամին» հազարավոր, միլիոնավոր հայ ու օտարազգի քաղաքացիների նվիրատվություններից ևս մեկի ապացույցն է։ Եվ այս մեկը ուշադրության արժանացել է այն պատճառով, որ խնայողությունների հաշվին կատարված քայլ է։ Շիրակի մարզի Արփենի գյուղում ապրող 89-ամյա Հովսեփ պապն իր 2 տարում խնայած գումարը՝ մեկ միլիոն դրամը, նվիրաբերել է «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին: Սա թոշակառու ամուսինների հավաքած ու նեղ օրվա համար պահած խնայողությունն է, որն այսօր հանուն Արցախի ու հանուն հաղթանակի են ծառայեցնում։
«Կապույտ դրախտ», այսպես են անվանում Արփենիի բնակիչները գյուղի սկզբնամասում գտնվող փոքրիկ տնակն ու այգին, որտեղ ապրում է 89-ամյա Հովսեփ պապը կնոջ՝ տիկին Ասյայի հետ: Իսկ ինչո՞ւ կապույտ դրախտ․ Հովսեփ պապն է բացատրում՝ խաղաղ երկնքի կապույտով է ներկել տնակը, տարածքում էլ ծառ ու թուփ տնկել, դրախտային միջավայր ստեղծել:
Արփենին նրա ծննդավայրն է: Բայց երկար տարիներ կրթություն է ստացել ու աշխատել հայրենի սահմաններից դուրս: Մասնագիտությամբ ռադիոօպերատոր է, այս մասնագիտությունն էլ բանիմաց մասնագետին հասցրել է նավապետի կոչման: Փոխգնդապետ նավապետին լուրջ գործ են վստահվել, բայց հայրենիքի կարոտը ստիպել է վերադառնալ: 27 տարի առաջ Հովսեփ Ենգոյանը վերադարձել է Արփենի, ամուսիններով այգեգործությամբ են զբաղվում:
Երկու տարեցների ապրուստի միջոցն է մեղվապահությունը, այգեգործությունը: Հողից ու մեղվապահությունից ստացած եկամուտը բավարարել է ապրելու, նաև խնայողություններ ունենալու համար: Այդ հավաքած գումարն էլ՝ 1 մլն դրամը, ուղղել են հանուն Արցախի ու հաղթանակի:
Մի կտրոնի պատմությունը հայրենասիրության օրինակներից մեկն է: Հայրենասիրության դրսևորում է նաև տարեց ամուսինների իրենց հայրենի գյուղին ու հողին ամուր կառչած մնալը։ Արփենիի կապույտ դրախտում հիմա բերքահավաք է: Ոչ մի թիզ հող անմշակ չեն թողնում՝ գարնանը էլի նոր ծառեր են տնկելու, մեղվաընտանիքն են ավելացնելու:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...