Կա՞ նման որոշում «Իմ քայլում», որ չգան, քվորում չլինի. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Կա՞ նման որոշում «Իմ քայլում», որ չգան, քվորում չլինի. Էդմոն Մարուքյան

10:51 28.10.2020

ԱԺ-ի նիստն այսօր առավոտյան սկսվեց, սակայն չշարունակվեց, քանի որ քվորում չկար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս ռազմական դրության պայմաններում «Իմ քայլում» կա որոշում, որ քվորում չապահովվեն, որպեսզի կառավարության հետ հարցուպատասխան տեղի չունենա:

«Ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ, բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում, օրինակ՝ մեր պետությունը հայտարարել է, որ 90.000 փախստական կա, օրինակ՝ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, օրինակ՝ տնտեսության հետ կապված հարցեր ունենք: Ես կարծում եմ, որ  կառավարությունը պետք է գա և պարզաբանի: Բայց եթե նման որոշում ունեք, խնդրում եմ պարզաբանեք»:

«Իմ քայլը» խմբակցությանն ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ խմբակցության անդամները գերծանրաբեռնված են, և կառավարությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ, այս  քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի:

«Առավել ևս, որ ԱԺ պատգամավորները նշված հարցերը պարզաբանելու համար ունեն հնարավորություն անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ և փորձեն պարզաբանումներ ստանալ ու լուծել խնդիրները: Այնպես որ, այո, մեզ մոտ այդ  որոշումը կա, բայց միայն այս շաբաթ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նիստը  նախագահող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ընդմիջում հայտարարեց, մինչև անհրաժեշտ քվորումն աահովվի: Նշենք, որ այդ    ժամանակահատվածը չի կարող գերազանցել 4 ժամը: Հերթական նիստի ավարտից հետո ԱԺ-ն այսօր կգումարի նաև արտահերթ նիստ՝ նախօրեին քննարկված հարցերի երկրորդ ընթերցման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

BACK_TO_TOP