09:22 25.06.2018
Բրյուսելում հունիսի 24-ին անցկացվել է միգրացիոն հարցերով արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցել են ԵՄ 28 երկրներից 16-ի ներկայացուցիչները։ Փախստականների վերաբերյալ ընդանուր լուծում մշակել չի հաջողվել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված աշխատանքը համաեվրոպական մակարդակով կշարունակվի։
«Մենք ցանկանում ենք միավորել նրանց, ովքեր պատրաստ են համագորակցության, և մշակել գործողությունների ընդհանուր շրջանակներ»,- ասել է Մերկելը։
Իտալիան չի բացառում «տեխնիկական պայմանավորվածություններն» այդ ոլորտում, սակայն առաջ է քաշում մի շարք պայմաններ։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն գագաթնաժողովին ներկայացրել է 10 կետից կազմված պլան, որը, մասնավորապես, առաջարկում է հրաժարվել Դուբլինյան համաձայնագրից, ըստ որի՝ փախստականի համար պատասխաատու է ԵՄ այն երկիրը, որտեղ նա առաջինն է ոտք դրել։
Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը մտադիր է փակել սահմաններն այն փախստականների համար, որոնք փաստաթղթերի չունեն կամ արդեն գրանցված են ԵՄ որևէ այլ երկրում։ Նա պահանջում է, որպեսզի այն երկրները, որոնք առաջինն են ընդունել փախստականներին` հետ ընդունեն նրանց գերմանական սահմանից։
Մերկելը կարծում է, որ նման միջոցառումը հակասում է ապաստանի տրամադրման եվրոպական նորմերին և գերմանական օրենսդրությանը, ինչպես նաև անարդար է այնպիսի երկրների հանդեպ, ինչպիսիք են Հունաստանն ու Իտալիան։
«Բոլորը պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար»,- գագաթնաժողովի արդյունքներով ընդգծել է Մերկելը։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...