Արսեն Թորոսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է կորոնավիրուսով և ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Արսեն Թորոսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է կորոնավիրուսով և ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակը

18:00 28.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:
«Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը:
Հանս Կլյուգեն, ներկայացնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին են տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:
Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե՛ տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե՛ նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր:
Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

BACK_TO_TOP