Ուրախ եմ Կոմիտասի ոգու համար, որ այսօր իր զավակին հասցրեց ազգային հերոսի բարձր կոչմանը. Տիգրան Մանսուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ուրախ եմ Կոմիտասի ոգու համար, որ այսօր իր զավակին հասցրեց ազգային հերոսի բարձր կոչմանը. Տիգրան Մանսուրյան

19:36 16.01.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից:

 

Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ իրեն մեծ պատիվ է տրված ներկայացնելու «մեր այսօրվա ոչ թե մետաֆորիկ, այլ իրապես հերոսին, ազգային հերոսին»:

«Երբեմն ապշում ես՝ մի՞թե կարելի է այդքան հետևողական, այդքան ծրագրված կյանքով ապրել, երբ ամեն մի դրվագն իր գինը ունի, իր արժեքն ունի, և ամեն մի նշանակալի երևույթ իր տեղն ու ծավալը ունի, յուրաքանչյուրի համար կա ճշգրիտ վերաբերմունք: Եվ այս ամբողջի թագավորությունը երաժշտությունն է, այնտեղից է ծնունդ առնում մարդկային այս նկարագիրը, հարաբերությունների այս տեսակը երաժշտությունն է»,- ասաց կոմպոզիտորը՝ նշելով, որ տեղի ունեցածը «բացառիկ երևույթ է, քանի որ ակադեմիական երաժշտության ներկայացուցիչը, այսօրվա հայ երաժշտության նահապետը հռչակվում է ազգային հերոս»:

«Դա իրոք լուրջ քայլ է հայ ազգային երաժշտության այս տարիների զարգացման ընթացքին, մեծագույն քայլ է: Բանն այն է, որ իրապես բախտն այդպես է տնօրինել, ժամանակն այդպես է տնօրինել, որ առաջին հերոսը պիտի լինի ոչ թե գործիքային երաժշտության բնագավառից, ոչ թե երաժշտագիտությունից, ոչ թե երաժշտության այս կամ այն մասնագիտությունից, այլ հատկապես ակադեմիական այն կառույցից, որ կոչվում է երգչախումբ»,- ասաց Տիգրան Մանսուրյանն իր խոսքում:

Ըստ նրա՝ անկախության շրջանում անհրաժեշտ է նորովի անցյալը վերանայել:

«Գիտեք, զարմանալի օրինաչափությամբ մենք չկարողացանք Հովհաննես Չեքիջյանին անվանել վարպետ, թեև ինքը վարպետ է անշուշտ՝ և՛ իր կենսափորձով, և՛ տարիքով, և՛ ավանդույթի բոլոր օրենքներով, բայց իրոք որ երիտասարդ ոգի ունի և առայժմ մենք չկարողացանք նրան վարպետ ասել, ասում ենք մաեստրո:

Ես մաղթում եմ, որ այդ ոգին, երիտասարդական ոգին շարունակվի:  Սրտանց շնորհավորում եմ, մաեստրո՛ քեզ: Մեզ համար առաջնորդ ես եղել մշտապես, այսօր էլ կլինես՝ նախ և առաջ հավատարմորեն ծառայելու արմատներին, սրբություններին, արժեքներին, պետականությանը, հայոց ոգուն՝ անմնացորդ անտրտունջ. որովհետև գերադասեց ծառայել:

Սրտանց շնորհավորում եմ, ուրախ եմ հայ երաժշտության համար, ուրախ եմ Կոմիտասի ոգու համար, որ այսօր իր զավակին հասցրեց ազգային հերոսի բարձր կոչմանը»,- ասաց Մանսուրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP