15:54 25.06.2018
Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ձայների 52.5%-ը: Սակայն Էրդողանի գլխավոր հակառակորդ, «Հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ ընտրություններն արդար չեն անցել: Ինջեն, սակայն, ընդունել է Էրդողանի հաղթանակը և հայտարարել, որ կշարունակի պայքարը հանուն ժողովրդավարության:
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են ընտրական լցոնումների և չարաշահումների մասին: Քրդերով բնակեցված նահանգներում ընտրությունների ընթացքում բախումներ են տեղի ունեցել, իսկ Էրզրումում նույնիսկ զոհեր են եղել: Բախումների հետևանքով սպանվել է «Լավ» կուսակցության գավառային տեղամասի նախագահը և 1 քաղաքացի:
Էրդողանը նախազգուշացրել է, որ որևէ մեկը չփորձի կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:
«Հուսով եմ՝ ոչ ոք չի վնասի մեր երկրի ժողովրդավարությունը և ստվեր չի նետի ընտրական համակարգի և ընտրությունների արդյունքների վրա իր ձախողումը քողարկելու համար»,- մասնավորապես նշել է Էրդողանը իր համախոհների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայում սահմանադրական փոփոխություններից հետո երկրի նախագահը ավելի մեծ իշխանություն է ձեռք բերում: Այսուհետև Էրդողանը կարող է ուղղակիորեն նշանակել իշխանության բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների և փոխնախագահների, կարող է միջամտել երկրի իրավական համակարգին, ինչպես նաև իշխանություն է ստանում արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել: Դրանից բացի՝ Թուրքիայում նաև կվերանա վարչապետի պաշտոնը:
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...