Արսինե Խանջյանը հրավիրում է դիտել հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին պատմող ֆիլմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արսինե Խանջյանը հրավիրում է դիտել հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին պատմող ֆիլմը

21:55 25.06.2018

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանին նրա կարճամետրաժ ֆիլմի համար: Աշխատանքը կոչվում է «Ճանապարհ դեպի տուն», որում ներկայացվում են 2016-ից սկսած հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները: Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գովել է աշխատանքը, նաև հրավիրել է դիտել այն «Ոսկե ծիրան 2018»-ի շրջանակում.

«Ֆիլմը, հատկապես արդիական է այս տարվա թավշյա հեղափոխության համատեքստում, որը հաջողությամբ պսակվեց Նիկոլ Փաշինյանի (այժմ ՀՀ վարչապետ) խաղաղ առաջնորդության եւ երկար սպասված սոցիալական, տնտեսական եւ քաղաքական փոփոխությունների հանդեպ Հայաստանի ժողովրդի անխախտ հավատի, հույսի եւ հաստատակամության շնորհիվ։

Անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սեդա Գրիգորյանին, ով 2016-ի իմ ձերբակալությունից ի վեր, նվիրումով հետեւել է իմ յուրաքանչյուր քայլին՝ ուղղակի ու խորաթափանց կերպով տեղեկացնելով, թե ինչ ճակատագրի է արժանանում Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, որն անկախությունից ի վեր՝ նախկին բռնի ռեժիմների օրոք, շարունակ պայքարել է իր խոսքը հնչեցնելու եւ արդարության հասնելու համար:

Ֆիլմը ցուցադրվելու է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում՝ Կինեմատոգրաֆիստների միության մեծ դահլիճում (Կինոյի տուն, Վարդանանց 18, մուտքը՝ Արամի փողոցից), հուլիսի 13-ին՝ 18:00-ին (ժամը ենթակա է հաստատման)»,- մասնավորապես գրել է նա:

https://www.facebook.com/ArsineeKhanjian/posts/2563530843873039

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP