15:43 25.06.2018
Ոստիկանության 6-րդ վարչությունը կրկին խուզարկություն է իրականացրել «Էլլիպս» ընկերությունում: SHANTNEWS.am-ի հարցին՝ ի՞նչ նպատակով է կրկին խուզարկվում ընկերությունը, ոստիկանությունից մեզ որևէ մանրամասներ չհայտնեցին. միայն ասացին՝ սպասեք պաշտոնական հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վերջերս հատուկ գործողություններ է իրականացրել «Էլլիպս» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություններում: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է, որ արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլլիպս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ:
Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն:
Արդյունքում, «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:
18:47 31.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...
18:35 31.07.2025
Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցումՀուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
18:22 31.07.2025
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...
18:11 31.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...
17:50 31.07.2025
Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգաՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...