23:27 05.11.2020
Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, մեջը թքել չէր կարելի, ինչպես կրակի մեջ: Աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին: Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ: Իսկ հիվանդները, մոմեր վառելուց բացի, աքաղաղներ էին զոհաբերում և աղոթում՝ առողջանալու ակնկալիքով: Բուժող հայտնի սրբազան աղբյուրերից էին Շոշու գյուղի ձորակի աղբյուրը, Վերին Սզնեքի «Կանաչ խաչը», Հղորդի գյուղի «Մոշ աղբյուրը», որի մոտ ոչ միայն մոշի թփեր կան, այլև մեծ, պաշտվող կաղնի ծառ: Ըստ ավանդության, մարդիկ տեսել են, թե ինչպես է Չանախչի գյուղի «Մեծ աղբյուրի» վրա մի քանի անգամ լույս իջնում:
Սրբազան ծառեր. Արցախում տարածված է նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում սրբազան ծառեր կան, որոնց առաջ մոմեր են վառում, աքաղաղ կամ ոչխար են մատաղ անում, տերևներով գուշակություններ անում: Այդ ծառերը և անգամ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք է համարվում: Մեղանչողն անմիջապես պատժվում է:
Ուխտավորները կտորներ են կապում պաշտվող ծառերի ճյուղերին՝ իբրև թողնելով հիվանդությունները կամ խնդրելով կատարել իրենց իղձերը: Սուրբ ծառերից է Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ են գալիս, մոմեր վառում և կաթնապուր են եփում ու բաժանում որպես մատաղ:
Վերին Թաղավարդում հայտնի է Բարևածառ (Պըրևածառ) ուխտատեղին, Սարիբեկի երեք թեղի ծառերը, Գյունեյ Ճարտար գյուղի մոտի «Կոհակ» կամ «Յակովիկ» կոչվող ճապկի ծառերը, Հարավ գյուղի «Զրավոր» (Զորավոր) հսկայական կաղնիները: Սղնախ գյուղի կաղնին կոչվում է «Խնձորախաչ»: Ըստ ավանդության՝ նախկինում սա խնձորենի է եղել, բայց մի թուրք ճիպոտով խփել է, որ խնձոր թափի, դրա համար այն անմիջապես վերածվել է կաղնու:
Սուրբ ծառի մոտի կամ վրայի հողը ևս բուժող հատկություն կարող է ունենալ. Օրինակ՝ Քերթ գյուղի մոտ կա չորս հսկայական կաղնի, որոնց բնի հողից վերցնում, քսում են դեմքին, որպեսզի մկնատամն անցնի: Ըստ որում, այս սրբատեղին ուխտի օր ունի՝ Ավագ Չորեքշաբթին: Կան ծառեր, որ գորտնուկներ են բուժում, մյուսները՝ հոդացավը, ջերմը, տենդը, ռևմատիզմը, խլությունը, հոգեկան հիվանդությունները և այլն: Սուրբ ծառերը օգնում են մորեխից ազատվել, երբ այդ նպատակով մատաղ են անում դրանց մոտ: Չար աչքից խուսափելու համար կարևոր էր հատկապես բռինչի ծառը: Այն տնկում էին բակում, արտում, պարտեզում: Այս ծառի փայտի մի փոքր կտոր ուղտի բրդի և աչքի ուլունքի հետ միասին կարում էին մի կտորի մեջ և կապում էին երեխայի օրորոցից, կամ ձիու վզից:
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...