Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը

17:10 06.11.2020

Ավստրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին Վիեննայում #ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան #Արցախի և #Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
«Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացնելով հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, մասնավորապես Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում նշեց․
✅ Արցախի և նրա ժողովրդի դեմ Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որին ուղակի ներգրավված են օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծություն, կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունների կիրառում, քաղաքացիական և ռազմագերիների հանդեպ բռնություն և դաժան սպանություններ, գլխատումներ և դիախեղումներ։
Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով «խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի» մասին։
Դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձավ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման փաստին, նշելով որ միջազգային իրավունքի համաձայն դրա կիրառումը քաղաքացիական բնակավայրերում համարվում է ռազմական հանցագործություն։ Այս առումով նշվեց նաև, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Նշվեց նաև, որ այդ զինատեսակը բացասական ազդեցություն ունի նաև բնապահպանության համար, ինչի վկայությունն են արդեն երեք օրից ավելի այրվող անտառները։
✅ Ադրբեջանի գործողությունները շարունակությունն են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից որդեգրած հայատյացության, ատելության և այլատյացության քարոզչության։ Հայի՝ որպես գլխավոր թշնամու կերպարը հարմար գործիք էր, որն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում էր իր բռնապետական ռեժիմը պահպանելու նպատակով։
Ադրբեջանական սոցիալական հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերի հանդեպ ատելության խոսքը և այլատյացությունը աննախադեպ աստիճանի է հասել և արտահայտվում է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, մշակութային և գիտական գործիչների, սպորտի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս առումով նշվեց «Քարաբաք» ֆուտբոլի ակումբի լրատվության հետ կապերի պատասխանատուի օրինակը, որին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան զրկել է ֆուտբոլի ետ կապված որևէ գործունեություն իրականացնելուց։
✅ Թուրքիայի անմիջական ռազմա-քաղաքական ներգրավվածությունը և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցությունը ռազմական գործողություններին, ինչպես նաև բռնության շարունակության հնարավոր ավելի լայն աշխարհա-ռազմավարական հետևանքները տարածաշրջանի և դրանից դուրս՝ սրանք են այն նոր տարրերն ու գործոնները, որոնք առանձնացնում են ներկայիս ագրեսիան։
✅ Թուրքիայի համար, որն այս ագրեսիայի իրական կազմակերպիչն ու սադրողն է, այս պատերազմը Հարավային Կովկասում իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդելու և իր ազդեցությունը տարածելու մասին է։ Թուրքիայի իշխանությունները, պահն օգտագործելով, «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի շղարշի ներքո ակտիվորեն ներգրավված են հակամարտությունում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ և ապագա աշխարհա-քաղաքական շահերը։
Հետևաբար՝ Թուրքիան, որը ռազմական գործողություններում ուղղակի իր ներգրավմամբ ավելի շատ հակամարտության կողմ է, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։
✅ Հայկական կողմը բազմիցս է խոսել հակամարտությունում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցության մասին։ Օրերս Արցախի Պաշտպանության բանակը գերեվարել է երկու ահաբեկչի, որոնք մանրամասն ներկայացրել են Թուրքիայի կողմից իրենց վարձելու և Արցախի դեմ պատերազմական գոտի տեղափոխելու մասին։
Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ահաբեկչության վերացմանն ուղղված ջանքերը պետք է ավելացվեն՝ հատուկ ուշադրությունն դարձնելով ահաբեկչական և ջիհադիստական խմբերի ֆինանսավորումը դադարեցնելու և դրանց աջակիցներին կանգնեցնելու խնդրին։ Այս համատեքստում նշվեց, որ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը։
✅ Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ մի երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից և որին աջակցում է մեկ այլ երկիր, որն իր հերթին ֆինանսավորում և աջակցում է ահաբեկիչներին և ջիհադիստներին, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, որը պայքարում է այսօր իր անքակտելի իրավունքների համար։

Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա անքակտելի իրավունքները պաշտպանելու համար։ Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP