17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվել է ԱԺ շենքի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվել է ԱԺ շենքի մոտ

22:14 11.11.2020

Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ցուցարարները սկսել են հավաքվել ժամը 13-ից մի փոքր շուտ: Ոստիկանական մեքենաներից բարձրախոսներով անընդմեջ հիշեցնում էին նախկինում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ ռազմական դրության ժամանակ հավաքներն անօրինական են։

Այնուհետև ոստիկանության ստորաբաժանումները սկսել են  բերման ենթարկել ընդդիմադիր որոշ գործիչների, այդ թվում՝  Էդուարդ Շարմազանովին, Արսեն Բաբայանին: ԲՀԿ ներկայացուցիչներից մեկը մեր նկարահանող խմբին տեղեկացրել է, որ բերման է ենթարկվել նաև Գագիկ Ծառուկյանը։

Այնուհետև Ազատության հրապարակ են եկել ՀՅԴ ներկայացուցիչները։ Նրանց հրապարակ մուտք գործելուց հետո  մի քանի ելույթներ են հնչել, որտեղ բանախոսները սուր քննադատության են ենթարկել հայտնի հայտարարության դրույթներն  ու կնքման գործընթացը։

Այնուհետև դարձյալ հարթակի ուղղությամբ շարժվել են հատուկ ստորաբաժանումների ծառայողներն, ու հարթակում անկանոն հրմշտոց է սկսվել։ Որոշ ժամանակ այդ անկանոն հրմշտոցներն ու որոշ ելույթները պարբերաբար հաջորդել են միմյանց, որից հետո հատուկ ստորաբաժանումները առանձնապես չեն խանգարել ելույթներին։

Որոշ ժամանակ անց արդեն Ազատության հրապարակի հարթակ են բերել ավելի հզոր բարձրախոսներ և բանախոսները սկսել ելույթ ունենալ արդեն բարձրախոսներով: Հարթակում այս ընթացքում ելույթներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ուրիշներ:

Ելույթներում հայտնի փաստաթղթի դրույթների ու դրա ստորագրման սուր քննադատությանն ավելացել են նաև Ռազմական դրության վերացման և ԱԺ արտահերթ նիստ գումարելու և վարչապետի հրաժարականի մասին կոչերն ու պահանջները: Այնուհետև բանախոսները ներկաներին հորդորել են երթով գնալ կառավարության շենք: Այստեղ էլ հնչել են նույն բովանդակությամբ պահանջներ: Կառավարության մերձակայքից ցուցարարները շարժվել են դեպի Ազգային Ժողովի շենք:

Ցուցարարների տեղ հասնելուց մինչ այժմ էլ ԱԺ բակ տանող մուտքերը փակ են, Բաղրամյան պողոտան էլ բավականին երկար ժամանակ փակ է եղել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ներս են մտել Ազգային ժողովի շենք և խոստացել են այնտեղ նախաձեռնել ԱԺ հատուկ նիստ: Որոշ ժամանակ անց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց այն մասին, որ արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP