ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակները

16:40 13.11.2020

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ստորև ներկայացնում ենք հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/38Ah9vb

Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։ Հղումը՝ https://bit.ly/35tphf8

Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։

Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x

Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3eXcNiE

Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝
e-school.am
https://lib.armedu.am
http://esource.armedu.am/
https://heravar.armedu.am/

«Յութուբ»-ում տեղադրված դասերին կարող եք հետևել՝ բաժանորդագրվելով eschoolarmenia https://www.youtube.com/channel/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg/videos

ալիքին և հավանելով E-school Armenia ֆեյսբուքի էջը՝ https://www.facebook.com/eschoolam: Գործում է նաև «Տելեգրամ»-ի խումբ դպրոցների տնօրենների համար՝ https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg

Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված խնդիրների պարագայում կարող եք դիմել՝

Բովանդակային հարցերով՝ 077 416040, 010 578455 /333/
Տեխնիկական հարցերով՝ 010 578455 /757 կամ 758/
Քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝ 010 599619

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP