19:07 17.11.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նրանից պահանջեց ներկայանալ ԱԺ ամբիոնի մոտ և հրաժարական տալ։
«Պարոն Ջանջուղազյան, Դուք նախարար եք, միակ էսօր, կառավարության անդամն եք, կմոտենաք էս ամբիոնին, Դուք մենակ ֆինանսների նախարար չեք, Դուք քաղաքական գործիչ եք և, հրաժարականը կներկայացնեք, պաշտոնյաները, նախարարները շարքով պետք է հրաժարական տան։ Սա սովորական օր չէ, եկել եք, նստել եք՝ թե բյուջե․․․ եկեք էստեղ և հրաժարականը կարդացեք ու գնացեք»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Ֆինանսների նախարար Ջանջուղազյանն էլ պատասխանեց․
«Ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը և բարեխղճորեն կատարելու եմ իմ պարտականությունները, որոնք ստանձնել եմ։ Եվ այդ տրամաբանությամբ էլ հիմա փորձելու եմ ներկայացնել, ինչքան էլ որ մթնոլորտը պարունակում է որոշակի դժվարություններ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...