«Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն

14:15 18.11.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

««Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» դրամահավաքը նախաձեռնվել է միասնական որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին իսկ ժամերից։ Դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաև Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և այլոք։ Համազգային դրամահավաքի մեջ ներգրավվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Անգնահատելի է նաև Սփյուռքի՝ դրամահավաքի գործընթացներում ընդգրկված բոլոր կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի աշխարհի տարբեր երկրներում գործող տեղական կառույցների դերը։ Խորին շնորհակալություն ենք հայտնում համայն հայությանը՝ համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար։

Հիմնադրամը և իր միջազգային ցանցը, առաջին իսկ օրվանից ուղիղ աշխատելով Արցախի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների հետ, շարունակական մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին։ Խոսքը դիզելային գեներատորների, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների ու առաջին օգնության պարագաների, կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, փայտի վառարանների, հոսանքի տաքացուցիչների, շարժական գազօջախների, շարժական լիցքավորման կայանների, մահճակալների և այլ տարատեսակ հսկայական օգնության մասին է, որն ընդհանուր առմամբ ուղղված է եղել պատերազմի ընթացքում հումանիտար ճգնաժամը մեղմելուն։ Միևնույն ժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն:

Ելնելով ս.թ. սեպտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակից, անհրաժեշտություն առաջացավ առավելագույնս համախմբել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ռեսուրսները՝ հասցվող վնասների արագ վերականգնման և խիստ անհրաժեշտ հրատապ գնումների կենտրոնացված կատարման նպատակով (այդ թվում՝ բազմաթիվ ենթակառուցվածքներին ու առողջապահական համակարգերին պատճառվող վնասներ, սոցիալական տարաբնույթ խնդիրներ կապված Արցախից տեղահանվածների հետ, ինչպես նաև ահագնացող համավարակ և այլն): Նշված աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու տեսանկյունից կարևոր էր ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսների համախմբումը:

Այս շրջանակներում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում  կայացրեց «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն  տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ և այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա հիմնադրամի կողմից տրամադրված օժանդակությունն ունի համապատասխան հիմնավորված փաստաթղթավորումը։

Գումարներն ուղղվել են Արցախից տեղահանված տասնյակ հազարավոր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածքների և այլ կարևոր ոլորտների ֆինանսավորմանը։

Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի գործադիր վարչությունը մանրամասն հաշվետվություն է պատրաստում իր գործունեության և ծախսերի վերաբերյալ, որը կվերանայվի հիմնադրամի Վերստուգիչ հանձնաժողովի կողմից և կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն աուդիտորական ուսումնասիրությունից հետո՝ միջազգային հեղինակություն ունեցող անկախ աուդիտորի եզրակացության հետ մեկտեղ:

Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ նվիրատուների միջոցները ծախսել խնայողաբար, արդյունավետ և նպատակային, մնացյալ գումարները ևս կուղղվեն Արցախից տեղահանվածների, զոհվածների ու վիրավորների ընտանիքների, ինչպես նաև Արցախ վերադարձող ընտանիքների բազմապիսի կարիքների բավարարմանը (կոմունալ ծախսեր, վերակառուցման աշխատանքներ, կորսված գույքի մասնակի հատուցումներ, նպաստներ և այլն), ինչն այս պահին կարևորագույն առաջնահերթություն է։ Այս ուղղությամբ արդեն իսկ մշակվում են մանրամասն ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։

Հիմնադրամը, լինելով ապաքաղաքական բարեսիրական կառույց, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և այլ հանրօգուտ նպատակներ, շարունակելու է գործել համաձայն իր առաքելության ու կանոնադրական նպատակների՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի։ Կարիքները հսկայական են, գործն անասելի շատ, ուստի համազգային մոբիլիզացիան է՛լ ավելի անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հարյուր հազարավոր նվիրատուներին, բոլոր աջակիցներին, ովքեր կանգնեցին և շարունակում են կանգնել Հայրենիքի և արցախցու կողքին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP