Շիրակի մարզում ևս կորոնավիրուսի արձանագրվող դեպքերը դեռ նվազման միտումներ չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում ևս կորոնավիրուսի արձանագրվող դեպքերը դեռ նվազման միտումներ չունեն

23:42 18.11.2020

Հայաստանում օրական արձանագրվող կորոնավիրուսի դեպքերի ցուցանիշը առայժմ նվազման միտումներ չունի։ Պրոֆիլավորված բոլոր կլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։

«Գյումրի» բժշկական կենտրոնում ու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալներ չկան։ Երկու հիվանդանոցներում բուժում են ստանում ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հանրապետության այլ բնակավայրերի հիվանդները։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նախորդ օրվա տվյալներով՝ մեկ օրում կատարվել է 127 նմուշառում, 50-ը՝ դրական հաստատումով։ Սա հուլիս-օգոստոս ամիսների համեմատ՝ օրական հաստատված դեպքերի տասնապատիկն է։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Տոնյանը ծանրաբեռնվածության աստիճանը ներկայացրեց նախորդ ամիսների համեմատությամբ։ Երբ համավարակի առաջին փուլին էին դիմակայում, 100 տոկոսանոց մահճակալային զբաղվածություն հիվանդանոցը չի ունեցել։ Դեպքերի թվի նվազման արդյունքում անգամ օգոստոսի վերջին վերադարձել էին ինֆեկցոին հիվանդանոցի բուն գործառույթներին, որը կարճ տևեց։ Արդեն 3-րդ ամիսը կավարտվի, որ վերապրոֆիլավորված կորոնավիրուսով հիվանդների են բուժում։

Օրական արձանագրվող դեպքերի թիվը փաստում է, որ կատարված թեստավորումների գրեթե 50 տոկոսը դրական պատասխանով է։ Ըստ մասնագետների՝ առողջապահության համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։

Համաճակարակային նման իրավիճակը նաև պայմանավորում են սեզոնային վիրուսների տարածմամբ։ Թեթև մրսածությունն ու գրիպը պատճառ են դառնում ավելի լուրջ առողջական խնդիրների, իմունիտետից թույլ և հիմնականում ռիսկային խմբի անձանց մոտ այն արտահայտվում է բարդացումներով։ Մասնագետների հորդորները քաղաքացիներն անտեսում են, հակահամաճակային կանոնները պահպանելու համար էլ հսկողությունն է պակաս։

Շիրակի մարզում ևս արձանգրվող դեպքերը դեռ նվազման միտումներ չունեն։ Մեկ օրում կատարվել է 127 թետավորում, որից 50-ը դրական պատասխանով, այնինչ ամռան ամիսներին օրական հաստատվող դեպքերի թիվը չէր հասնում 10-ի։ Օրինակ՝ օգոստոսի 31-ին մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստացել 55 քաղաքացի, մեկ օրում դրական թեստավորմամբ 5 հիվանդ է հոսպիտալացվել, 131 քաղաքացի էլ դրական ախտորոշմամբ առողջության առաջնային օղակի հսկողության տակ են եղել:  Հիմա տանը բուժում ստացողների թիվն էլ է ավելացել՝ 382։ Գյումրիի կորոնավիրուսով հիվանդների բուժում իրականացնող երկու հիվանդանոցներում շատ քիչ օրեր են լինում, երբ ազատ մահճակալներ են ունենում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP