Եվրոպայի խորհրդի օրակարգում է հայտնվել թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Վերջին շրջանում Թուրքիայի և ԵԽ-ի հարաբերությունների լարման ֆոնին Թուրքիան չի գտնվում ԵԽ «մեծ դոնորների» ցանկում: Թուրքիայի կողմից ԵԽ-ին կատարվող նվիրատվությունների նվազեցումից հետո քայլեր են ձեռնարկվում թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու ուղղությամբ:
Այս թեմայով պատրաստված զեկույցը քվեարկության է դրվելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և, երկկողմ հարաբերություններում առկա բացերը հաշվի առնելով, հավանաբար, կհաստատվի: