22:08 22.11.2020
Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու մասին:
«Հանրապետության նախագահի (Էմանուել Մակրոնի) և Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի (Ժան Իվ Լե Դրիանի) խնդրանքով՝ Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ Ֆրանսիան Հայաստան էր ուղարկել վիրաբույժների և բժշկա-վիրաբուժական սարքավորումներ, կազմակերպվել է մի քանի մարդասիրական չվերթ։
Առաջին բեռնատար չվերթը Երևան է ժամանել կիրակի օրը, այն շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու սարքավորումներ է հասցրել, մասնավորապես ՝ շարժական բուժկետ, որը թույլ է տալիս օգնություն ցուցաբերել 500 հիվանդների, ինչպես նաև վերմակներ և հիգիենիկ փաթեթներ, որոնք նախատեսված են հակամարտությունից տուժածների շրջանում բաշխելու համար, նշել են ֆրանսիական գերատեսչությունում:
«Երկրորդ ինքնաթիռը նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Բեռը բաղկացած կլինի պետական միջոցներից, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես Ազնավուրի հիմնադրամի և Համահայկական բարեգործական միության կողմից հավաքված նվիրատվություններից, մարդասիրական բեռներից, որոնք տրամադրվել են մարդասիրական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օգնության երկրորդ ուղղությունը, որը մտադիր է ցուցաբերել Ֆրանսիան, վերաբերելու է երկու երկրների հիվանդանոցների միջև համագործակցության ամրապնդմանը:
«Դրան կնպաստի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը։ Ֆրանսիայում արդեն մոբիլիզացվել է պետական օգնությունը Փարիզի, Մարսելի և Լիոնի հյուրատների հիվանդանոցներից», – ասված է հաղորդագրության մեջ ։
Երրորդ ուղղությունը վերաբերում է մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի հաստատությունների կողմից Հայաստանում ծավալված նախագծերի աջակցությանը։
«Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կցուցաբերի տեղում աշխատող այդ կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...