20:46 23.11.2020
Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը համատեղ ներկայացրել են այս նախաձեռնությունը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաստատել է նախարարության շահագրգռվածությունն ու դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքներում մասնակցության պատրաստակամությունը․ «Համավարակով պայմանավորված՝ շատ բարդ ժամանակաշրջան է, բայց մենք պիտի անենք հնարավորինս ամեն ինչ՝ բարդությունները հաղթահարելու համար»: Փոխնախարարը նշել է, որ GIZ-ի հետ նախկինում իրականացվել են համայնքների տնտեսական աճին նպաստող ծրագրեր, և ,հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, վստահ է, որ այս ծրագիրը ևս կնպաստի տեղական տնտեսական զարգացմանը:
«Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ է ընտրված իրականացնելու «Փոքր դրամաշնորհների ծրագիրը», որը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հնարավորություն կտա Հայաստանի համայնքներին իրականացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացները: Մենք մեծապես կարևորում ենք ներդրումային աշխատանքներն ու շատ գոհ ենք, որ կարող ենք մեր մասնաբաժինն ունենալ այդ հարցում»,- ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր իրավիճակը՝ նախաձեռնությունը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ․ « Համավարակի ազդեցությանը միանում են նաև պատերազմի հետևանքները: Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ջանքերի շնորհիվ տրամադրած դրամաշնորհային այս նոր սխեման հնարավորություն է ընձեռում համայնքներին հաղթահարել առաջացած տնտեսական խնդիրնեը»:
Հայաստանի համայնքների անմիջական կարիքները հոգալու համար Շվեյցարիան և Գերմանիան յուրաքանչյուրը տրամադրում են 230․000 ֆրանկ: Առկա տնտեսական զարգացման ներուժի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով այս լրացուցիչ միջոցներն ուղղվելու են «Փոքր դրամաշնորհների ծրագիր» ստեղծելուն:
Դրամաշնորհները հնարավորություն կտան համայնքապետարաններին բարելավել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները ,ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, խթանել ինքնազբաղվածությունը, լուծել տնային տնտեսությունների եկամուտների խնդիրները, ապահովել տեղական արտադրության բազմազանություն և այլն: Ծրագիրը խթանելու է փոքր և միջին նախագծերը, որոնք կներկայացվեն համայնքապետարանների կողմից ՝ տեղական (ոչ պետական) տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը մանրամասնել է, որ տեղեկատվությունը կհայտարարվի երկու փուլով՝ գրանտային ծրագրի մենկնարկով, իսկ հետո՝ ավելի լայն հրապարակային հայտարարությամբ, որպեսզի ՏԻՄ-երը, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը տեղեկացված լինեն՝ նշելով, որ ակնկալվում են ՏԻՄ-մասնավոր հատված համատեղ դիմումներ։
Համայնքապետարանները և (կամ) պետական-մասնավոր կոնսորցիումները կարող են իրենց նախագծի առաջարկները ներկայացնել փոքր դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպություններին: ԳՄՀԸ-ն կհամակարգի դրամաշնորհներին դիմելու գործընթացը: Ծրագրային առաջարկների բյուջեները կարող են տատանվել 5․000-ից 20 000 եվրոյի միջև, որոնք կտրամադրվեն ԳՄՀԸ-ի միջոցով: Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար՝ հատկապես միջհամայնքային նախագծերի համար:
«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...