Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահրավեր կնետի հակառակորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահրավեր կնետի հակառակորդին

23:57 24.11.2020

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան վերադարձել է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ։ Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը։

Ավելի վաղ Բայդենի շտաբում հաստատել էին Դոնալդ Թրամփից իշխանության փոխանցման ֆորմալ ընթացակարգի մեկնարկը: Ընդ որում, ինքը ՝ նախագահը, հայտարարել է, որ այդ որոշումը չի նշանակում համաձայնություն ընտրությունների արդյունքների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […] ...

Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում

14:07 26.04.2024

Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի […] ...

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

13:58 26.04.2024

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ […] ...

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին

13:51 26.04.2024

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, և կողմերը պետք է ընդհանուր լեզու փնտրեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Սի Ծինփինը, որին մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, 2024 թվականին լրանում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

13:41 26.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի […] ...

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […] ...

BACK_TO_TOP