19:50 25.11.2020
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր խոսքում նշել է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշում, որով առաջարկում է չեղարկել ռազմական դրությունը: «Ռազմական դրության մասին» օրենքով՝ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը ենթակա է վերացման: Նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան սույն երկրների, մասնավորապես ՀՀ վարչապետի և ՌԴ հայտարարությունները, որ այլևս անվտանգությունը, կարելի է համարել ապահովված,այն հիմքերը, որով բերվել էր ռազմական դրությունը, վերացված են: ՀՀ-ին սպառնալիք չկա, զորահավաքի կարիք էլ չկա»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ խորհրդակցել են պաշտպանական գերատեսչության հետ, արդյո՞ք նպատակահարմար է այդ ծավալով չեղարկել ռազմական դրությունը:
«Նոյեմբերի 10-ին պարոն Մարուքյանը հանդիպել է ԳՇ պետի հետ, ով ասել էր, որ պետք է 7 օր ժամանակ, որպեսզի անվտանգային խնդիրներ լուծեն, որից հետո ընդունելի էր համարել ռազմական դրությունը չեղարկելու հարցը: Մենք փորձեցինք ամսի 18-ին իրականացնել, բայց, քանի որ տապալվեց, նախաձեռնությունից 5 օր հետո մենք կարող ենք մտցնել»,- պատասխանել է Գորգիսյանը:
Քոչարյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ հայկական պահպանության տարածքները երկարել են, ինչը նշանակում է, որ պետք է վերահաշվարկ անեն կարողությունները, իսկ դրա համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնեն նաև պաշտպանական գերատեսչության կարծիքը: Գորգիսյանը պատասխանել է, որ տեղաշարժերի հարց լուծելը կապ չունի ռազմական դրության հետ:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...