«Հայկ-88» ՍՊԸ-ին գործադիրը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Հայկ-88» ՍՊԸ-ին գործադիրը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրեց

13:39 26.11.2020

ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է «Հայկ-88» ՍՊԸ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Նախագծում նշված էր՝

  1. Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև՝ ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող համապատասխանաբար 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասներում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
  2. Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող՝ Երևանի Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող համապատասխանաբար 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասերը ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով, Ծրագրով նախատեսված շենք, շինությունների կառուցման և պուրակի կազմակերպման նպատակով ընկերությանը տրամադրելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
  3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համապատասխանաբար 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասերը կարող են օգտագործվել բացառապես Ծրագրով նախատեսված շենք, շինությունների կառուցման, պուրակի կազմակերպման նպատակով և դրանց նպատակային նշանակություններին համապատասխան:

Ինչ վերաբերում է պարտավորություններին․

  • հողամասերի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետը՝ 60 տարի.
  • կառուցապատման իրավունքով տրամադրվող 29քմ մակերեսով հողամասում ընկերությունը պարտավորվում է իրականացնել պուրակի կազմակերպում՝ ծառերի, թփերի, բույսերի տնկում, կառուցել ամֆիթատրոն, շատրվաններ, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի.
  • ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իրականացնել պուրակի պահպանման, բարեկարգման և խնայման աշխատանքներ, ապահովել լուսավորությունը.
  • ընկերությունը պարտավորվում է հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում, դիմել Երևանի քաղաքապետարան համապատասխան ճարտարապետաշինարարական առաջադրանքի տրամադրման նպատակով․
  • ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ համապատասխան շինարարության թույլտվություն ստանալուց հետո 48 ամսվա ընթացքում և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում կառուցապատման պայմանագրերը կարող են լուծարվել, ինչպես նաև ներդրողը պարտավորվում է վճարել տուգանք՝ 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով.
  • ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո, երեք ամսվա ընթացքում, դիմել Երևանի քաղաքապետարան Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում) կառուցելու նպատակով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման համար։

 

Գործադիրում դեմ քվեարկողներ չեն եղել, ուստի, որոշումն ընդունվել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

BACK_TO_TOP