15:25 26.11.2020
Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ:
Դասընթացները ներառում են՝
– Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
– Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
– Գյուղատնտեսության տնտեսագիտության բակալավր (Ավստրալիայի Նյու Ինգլանդ համալսարանի հետ համագործակցությամբ)
– Բնապահպանական գիտության մագիստրոս։
Բոլոր ուսանողները հնարավորություն կստանան մեկ կամ 2 կիսամյակ փորձ ձեռքբերել կամ հետազոտություն իրականացնել տարբեր երկրների գործընկեր համալսարաններում:
Դիմելու անհրաժեշտ նախապայմաններից է անգլերեն լեզվի իմացությունը (IELTS վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի առկայություն, 5.5 միավորից բարձր):
Բակալավրիատի դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ ավագ դպրոցի ավարտական վկայականը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 30 տարին չլրացած լինելը:
Ասպիրանտների դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ բակալավրի աստիճան ունենալը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 40 տարին չլրացած լինելը:
Բակալավրի կուրս՝
· լրիվ կրթաթոշակ ($ 7140 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 3570 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):
Մագիստրոսական կուրս՝
· լրիվ կրթաթոշակ ($ 5400 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 2700 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):
Դիմումներն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ http://aep.tuaf.edu.vn, որտեղ առկա է նաև դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հարցերի առկայության դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] էլփոստի հասցեով: Դիմելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ [email protected] էլփոստի միջոցով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը գարնանային ընդունելության համար 2020 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ աշնանային ընդունելության համար՝ 2021 թվականի հունիսի 30-ը:
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...