19:57 26.11.2020
Covid-19-ի թեստավորումների, ինչպես նաև մեկուսացման ցուցումով հիվանդների վերահսկողության պատասխանատվությունը կրում են պոլիկլինիկաները։ Կասկածելի ախտանշաններով դիմող քաղաքացիների թիվը Գյումրիի պոլիկլինիկաներ ավելացել է, բուժօգնության առաջնային օղակում օրական միջինը կատարվում է 15-20 նմուշառում, հաստատվող դեպքերը քիչ թիվ չեն կազմում։
Պոլիկլինիկաները կոնտակտավորների հսկողություն արդեն չեն իրականացնում, կենտրոնացած են միայն Covid-19-ով հաստատված դեպքերի տնային բուժումով։ Իսկ սուր շնչառական վիրուսների ակտիվացմանը զուգահեռ, մասնագետներն օրինաչափ են համարում կորոնավիրուսով հիվանդացության թվի աճը։
«Նոյեմբեր և հոկտեմբեր ամիսները եթե համեմատենք, ապա հոկտեմբերին ունեցել ենք 70, իսկ նոյեմբերին 47 հաստատված դեպք, մի փոքր նվազում կա, բայց էնպես չէ, որ դեպքերը սկսել են ընդհանրապես նվազել։ Հիվանդությունն ալիքային տեսքով է ու հնարավոր է թվերի աճ ունենանք, առավել ևս հիմա՝ սուր շնչառական հիվանդություններն են սկսել տարածվել»,- ասում է «Կարմիր խաչի» պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի՝ Անահիտ Սանդրոսյանը։
Առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին, իսկ մասնագետների համաճարակային վիճակի գնահատումը լավատեսական է, նշում են՝ իրավիճակը վերահսկելի է։ ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը նշում է, որ կենտրոնը սկսել է քիչ թեստավորումներ անել՝ համեմատ մեկ ամիս առաջվա։ Քիչ թեստավորումը, սակայն, վիրուսի նահանջ չի նշանակում։ Բժիշկներն այն բացատրում են հետևյալ կերպ՝ վիրուսի տարածման առաջին փուլը համեմատաբար ավելի թեթև էր, երկրորդը՝ մի փոքր բարդացումներով, իսկ երրորդ փուլին դեռ սպասել է պետք, թե ինչ դինամիկայով ու ինչպես կդրսևորվի։
Հիվանդացության թվի նվազումը բավական դանդաղ է, ինչն էլ ազդում է հիվանդանոցային բուժման հնարավորությունների վրա։ Թեթև և միջին ծանրության Covid-19-ով հիվանդների բուժումը հիմնականում տնային պայմաններում է՝ ընտանեկան բժիշկների ներգրավվածությամբ։ Հիվանդանոցներում ևս ծանրաբեռնվածությունը չի թուլանում, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերով մահճակալային զբաղվածությունը մնում է 100 տոկոսի սահմաններում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...