17:55 28.11.2020
Նոր շենքերի կառուցման ծրագիրը վերաբերում է Ախուրյանի և Գյումրիի փրկարարական ջոկատներին։ Գյումրիում 2-րդ նոր ջոկատն է ձևավորվում, որը կտեղակայվի Մուշ 2/2 թաղամասում, իսկ Ախուրյանում փրկարական ջոկատի վթարային շենքը ապամոնտաժվել է և տեղում նորն է կառուցվում։
Ախուրյանի փրկարարական ջոկատի ժամանակավոր տեղակայման վայրն այլ հասցեում է, որը դաշտային պայմաններից հեռու չէ:Փակ շինության ներսում կողք-կողքի զինվորական 2 վրան են տեղադրել, մեկը որպես վարչական, մյուսը փրկարարների հանգստի և կանչերի ընդունման սենյակ է:
Վրանների հարևանությամբ փրկարարական ջոկատի ավտոպարկն է։Մեքենաները կանչի վայր այստեղից են դուրս գալիս:Անհարմար պայմաններին փրկարարներն արդեն հարմարվել են, դեռ մի 7 ամիս էլ այս պայմաններում կշարունակեն աշխատել։
Թե ինչ տեսք է ունենալու նոր շենքը, առայժմ ճարտապետական էսքիզում կարելի է տեսնել։ Նոր շենքը կառուցվում է հնի տեղում, նույն մակերեսով։Երկամսյա դադարից հետո հիմնային աշխատանքները շինարարը վերսկսել է։ Ախուրյանի փրկարարական ջոկատի հրամանատարությունը նոր շենքի կառուցման մեկնարկի ընթացքում խնդրել է չապամոնտաժել վարժահրապարակը, որը ուսումնավարժանքների համար կարևոր դերակատարում ունի՝ իրականին մոտ արտակարգ դրության պայմաններով։
Անի և Մուշ 2/2 թաղամասերի միջնամասում 5000 քառակուսի մետր տարածքի վրա Գյումրիի 2-րդ փրկարարական ջոկատի համար նոր շենք է կառուցվում ։Այստեղ էլ հիմնային աշխատանքների փուլն է դեռ ընթանում։Նախագծով այն լինելու միհարկանի շինություն, հարևանությամբ կառուցվելու է նաև ավտոապարկ։
Գյումրիում 2-րդ փրկարարական ջոկատ ձևավորելու անհրաժեշտության մասին խոսվում էր դեռ 2018 թվականից, թեև մինչ այդ քաղաքն ունեցել է երկու հրշեջ փրկարարական ջոկատներ, որոնք հետո միավորվեցին, և Գյումրին այժմ ունի մեկ հրշեջ -փրկարարական ջոկատ։ Նորից երկրորդն ունենալու խնդիր դրվեց, երբ քաղաքի բնակեցված տարածքներն ընդլայնվեցին , խոսքը հիմնականում Մուշ 2/2 թաղամասի կառուցմանն է վերաբերում։Նոր ջոկատը սպասարկելու է Անի և Մուշ թաղամասերը, ինչպես նաև կից գյուղական համայնքների կանչերը։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...