19:15 28.11.2020
Տեխնոլոգիական դասընթացների ծրագիրը կենտրոնն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։Արցախցի պատանիներն առաջին անգամ են համակարգչային ծրագրավորման դասընթացի մասնակցում։ Ամեն բան նոր է վիրտուալ տիրույթում։
Հարությունը 15 տարեկան է։ Բերձորից է, գրաֆիկ դիզայնի ծրագրավորում է սովորում։Հիմա այն, ինչ անում է,խիստ տարբերվում է դպրոցում անցած ինֆորմատիկայի դասերից: Հարությունին հասակակից է Իլոնան,նա էլ Հադրութի շրջանի Տումի գյուղից է, հաշվապահ է դառնալու։ Թեև իր ընտրած մասնագիտությանը չի առնչվում այն, ինչ հիմա փորձում է սովորել, այնուամենայիվ իր համար սա գիտելիքի հետաքրքիր աշխարհ է, գուցե մի օր պետք գա:
Անիմացիայի, վեբ ծրագրավորման և շարժական գրաֆիկայի դասընթացների մասնակիցների նոր ձևավորված խմբերում միայն արցախցի պատանիներն են։ Հարությունն ու Իլոնան առաջին սաներն են,խումբը դեռ համալրվելու է, հետաքրքրվող, ցանկություն հայտնող պատանիներ էլի կան։ Տեղեկատվական տեխնոլգիաների այս ծրագրերի ուսումնասիրությունը հեռահար նշանակություն ունի, նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը ամենապահանջվածն է մնում ռազմական ու ռազմավարական տեսանկյուններից։
Բացի համակարգչային ծրագրավորման դասընթացից նաև ոչ ֆորմալ ժամանց, կրթություն են տալիս: Մինչև 10 տարեկան փոքրիկները Արցախի տարբեր շրջաններից են։ Ինտերակտիվ խաղեր ու անգլերեն են պարապում։ Արցախցի փոքրիկները նախ ստանում են անգլերենով հաղորդակցման տարրական գիտելիքներ։ Ինտերակտիվ խաղերն ու խմբակային աշխատանքը երեխաների մեջ աշխուժություն է մտցնում, լեզվի բարդություններն արագ են հաղթահարում, ինչպես նաև խմբային աշխատանքի կարևորությունն են յուրացնում:
Դասընթացներին երկու շաբաթ առաջ ավելի շատ երեխաներ էին մասնակցում , նրանց թիվը նվազել է, մի մասը վերադարձել է Արցախ։ Տեղեկատվական տեխնոլոգիաներում արցախցի երեխաների հետ անվճար դասընթացների տևողությունը 3 ամիս է,այն կշարունակվի, եթե, հանգամանքների բերումով, ընտանիքները որոշեն երկար մնալ Գյումրիում։
18:30 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...