Կարասինը և Աբաշիձեն քննարկել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները․ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Կարասինը և Աբաշիձեն քննարկել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները․ՌԴ ԱԳՆ

17:45 28.11.2020

ՌԴ  ԱԳՆ-ն արձագանքել  է Ռուսաստանի  Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի  միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպմանը կողմերը  քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները:

«Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարներին ՝ հաշվի առնելով անցյալ տարվա հուլիսին օդային տրանսպորտով դեպի Վրաստան  ուղևորափոխադրումների ժամանակավոր արգելքը: Դրա պատճառները հայտնի են. Վրաստանում հակառուսական տրամադրությունների և Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգության սպառնալիքների վերացում: Բացի դրանից, COVID-19-ի պատճառով առաջ եկած համաճարակային իրավիճակը պետք է կարգավորվի երկու երկրներում », – ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության,զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի, Աբխազիայի և այսպես կոչված՝ Հարավային Օսիայի հասցեին  հնչող «անհիմն մեղադրանքներին »՝ «սահմանազատման» և «ապօրինի ձերբակալությունների» մասով :

«Մենք կարևորեցինք Վրաստանի կողմից սադրանքներն ու պետական ​​սահմանի անօրինական հատումները դադարեցնելու, Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների և նրանց հովանու ներքո գործող միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակներում առաջացող խնդիրները կառուցողական լուծելու անհրաժեշտությունը »,-ասված է  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը

11:50 23.06.2025

Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը

Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ «Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

BACK_TO_TOP