Դեսպան Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Դեսպան Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում

20:36 28.11.2020

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում։ «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո քննարկվեց «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ» վերտառությամբ հարցի շուրջ։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ ԵԱՀԿ մասնակից երկրները քաղաքական հանձնառություն են ստանձնել հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքներին, միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, ԵԱՀԿ-ն ցուցաբերեց անկարողություն կամ ցանկության, արագ և պատշաճ արձագանքելու ունակություն բացակայություն, Ադրբեջանի կողմից, նախ և առաջ ուժի կամ դրա սպառնալիքի և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների բացահայտ խախտման փաստերի մասով։

Նշեց, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը #Արցախի դեմ, որին ուղղակիորեն ներգրավված էին Թուրքիան և օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ակնհայտ ոտնահարում էր Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի բոլոր սկզբունքների։ Ավելին՝ Ադրբեջանին քաջալերեց նաև միջազգային հանրության ոչ-համարժեք արձագանքը և տեղ-տեղ նույնիսկ դրա բացակայությունը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության առումով անփոփոխ է և հիմնված է Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի վրա։ Հայկական կողմն ընդունել է կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի կամ դրա կիրառումից զերծ մնալու, երկրների տարածքային ամբողջականության և ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, որոնք առաջարկվել են ՄԽ համանախագահների կողմից և ընդունվել են ԵԱՀԿ կողմից 2009թ․։

Վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հանդեպ, որպես խաղաղ կարգավորմանհամար միակ միջազգային մանդատ ունեցող մեխանիզմ։

Նշեց նաև, որ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածության և գործողությունների շնորհիվ այսօր Արցախում զինադադար է, և սա նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական ձեռքբերումն է։

Ընդգծեց, որ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող դիտվել որպես կատարված փաստ և հիմք հանդիսանալ հակամարտության շուրջ բանակցությունների և կայուն քաղաքական կարգավորման հիմք։

Այս համատեքստում նշեց, որ միայն քաղաքական և բանակցությունների արդյունքում ձևավորված կարգավորումը, առանց որևէ երրորդ երկրի ապակայունացնող և վտանգավոր ներգրավման, կարող է դիտվել որպես հակամարտության վերջնական, տևական և քաղաքական լուծում, և նպաստել տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հաստատմանը։

Հետևաբար, Թուրքիան, որն իր գործողություններով խաթարում է կարգավորման գործում առաջընթացը, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։

Որպես առաջնային խնդիրներ որոնք անհապաղ լուծում են պահանջում նշեց Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը, Արցախի վերջերս տեղահանված ազգաբնակչության ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովումը, հրատապ մարդասիրական, սոցիալ այլ խնդիրներին անդրադարձը։

Ընդգծեց, որ Հայաստանը գնահատում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը և ներգրավվածությունը, հույս հայտնելով, որ համանախագահները էլ ավելի ակտիվ և նպատակաուղղված քայլեր կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորման հասնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

11:00 23.06.2025

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

BACK_TO_TOP