Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը

13:57 29.11.2020

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։

Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։

Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։

Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։

Հաստատում եմ, որ
• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել երկրի կառավարումը, որի հետևանքը ներկայիս ողբերգական պարտությունն է

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ և ՍԴ կարծիքը լսելու։

• Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձեւավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։

• Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։

• Հակառակ հայկական կողմից, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։

• Այս ամենի կազմակերպումը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատեւ ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման և կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության։

Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով

• Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը

• Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տևական կոչերը

• հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների˒ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների˒ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները

• Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները

• արդեն տևական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը,

Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների և արդյունքների պաշտպանության։

Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի և Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սահմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման և այս վիճակի համար։

Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության:

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ

ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ
ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

11:00 23.06.2025

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

BACK_TO_TOP